Սոցիալական ձեռներեցները մասնակցեցին շուկայավարման եւ վաճառքի դասընթացի

Հայաստանում Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) եւ Թուրքիայի գործընկեր Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ), ինչպես նաեւ «Միկադո Քընսալթինգ» -ի կողմից իրականացվող «Սոցիալական ձեռներեցություն․ Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագրի» շրջանակում փետրվարի 14-15-ին անցկացվեց «Շուկայավարում եւ վաճառք» թեմայով դասընթաց՝ ուղղված սոցիալական ձեռներեցների կարողությունների զարգացմանը:

«Քանի որ ոլորտը հիմնված է սոցիալական խնդիրների լուծման գաղափարախոսության վրա, և ոլորտի կայացնողները հիմնականում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են, ովքեր ավելի շատ սոցիալական, քան բիզնես մտածելակերպ ունեն, կարևոր են ձեռնարկատիրական վերապատրաստումները, ինչպես նաև թեմատիկ դասընթացները»,- ընդգծում է դասընթացավար Արամ Հարությունյանը:

Դասընթացը նախատեսված էր  ծրագրում ընդգրկված, ինչպես նաև շահառու 15 սոցիալական ձեռնեցների համար, որոնք ներկայացնում էին Հայաստանում տարբեր սոցիալական ձեռնարկություններ:

«Երբեմն գիտելիքի պակասի պատճառով ստիպված ենք լինում թանկ վճարել չարվածի կամ սխալ արվածի համար: Ինչպես մարդիկ` այնպես էլ բիզնեսը, սովորում են իրենց սխալների վրա, բայց շատ ավելի լավ է, երբ օգնում են քեզ չսխալվել կամ սովորել արդեն ուրիշների գործած սխալների վրա»,- նշեց դասընթացի մասնակից Արտուշ Խաչատրյանը:

Դասընթացը հնարավորություն էր սոցիալական ձեռներեցների համար՝ զարգացնելու վաճառքի և մարքեթինգի վերաբերյալ  իրենց հմտությունները, ուսումնասիրելու հաճախորդների գոհունակությանը հասնելու համար առկա եղանակներն և գործիքները, ինչպես նաև բացահայտելու արդյունավետ վաճառք իրականացնելու ուղիները:

«Ընտրված թեման ես կբնորոշեի, որպես «օդի և ջրի պես» անհրաժեշտ մեր նման նորաստեղծ սոց. ձեռնարկություն հիմնած ՀԿ-ի համար: Ավելին, հանդիպման ընթացքում մենք ստացանք նոր գաղափարներ և հանդիպումից 3 օր հետո կազմակերպությունում հրավիրեց  ժողով, ընթացքում մշակվեց մեր ապրանքատեսակների հարստացման, վերջիններիս որակի բարձրացման հարցը: Տեղի ունեցավ նոր գաղափարների ներդրման գործընթաց»,- պատմեց մասնակիցներից Անուշ Ասլանյանը:

Ըստ Արամ Հարությունյանի՝ դասընթացը ցույց տվեց, որ արդյունավետ մարքեթինգային պլանների կազմումը և իրականացումը, ինչպես նաև վաճառքների կառավարումը որպես գործիքներ՝ կարևոր նշանակություն ունեն բիզնեսի կայացման, արդյունավետության բարձրացման և եկամուտների ավելացման գործում:

Դասընթացին նախորդել է մի խումբ սոցիալական ձեռներեցների և նորարների այցը Ստամբուլ (նոյեմբերի 25-29, 2017թ.), որտեղ նրանք առաջին անգամ  հնարավորություն են ունեցել  «Սոցիալական ձեռներեցություն․ Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագրի» շրջանակում քննարկել սոցիալական ձեռնարկատիրության առանձնահատկությունները եւ փնտրել ուղիներ մեր տարածաշրջանն ավելի մարդակենտրոն դարձնելու ուղղությամբ։

Նախաձեռնությունը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Ծրագրի թիմի մասին

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին: Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:
 Հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002
Հեռ.՝ +37412755898,+37499755898
Էլ. հասցե՝ info@pjc.am   
Կայք՝ www.pjc.am 

«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:
Հասցե՝ Սոգյուտուսո Քադեսի No: 43 ԹՕԲԲ-ԷՏՈՒ Երլեշկեսի 2. Քիսիմ 06560 Սոգյուտուսո, Անկարա
Հեռ.՝ +90(312)2925525
Էլ. հասցե՝ tepav@tepav.org.tr
Կայք՝  www.tepav.org.tr

Միկադո Քընսալթինգը սոցիալական ձեռնարկություն է, հիմնադրվել է 2007 թ.-ի սեպտեմբերին: Այն նպատակաուղղված է ծառայելու կայուն զարգացմանը եւ նորարարական մոդելների եւ լուծումների մշակման միջոցով սոցիալական ազդեցություն գործելու: Միկադոն ձգտում է քաղաքացիական հասարակության, ակադեմիական, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ լայն համագործակցության՝  բազմակողմանի զարգացման նպատակով: Սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը Միկադոյի հիմնական սյուներն են: Բոլոր ծրագրերի համար մշակվում են մոնիթորինգի եւ գնահատման մեխանիզմներ, եւ չափվում է սոցիալական ազդեցությունը: Տարբեր ընկերությունների, գիտական հաստատությունների եւ ՀԿ-ների հետ համագործակցությամբ մշակված Միկադոյի բազմաթիվ ծրագրեր արժանացել են զանազան մրցանակների:
Հասցե՝ Վալիկոնագի պողոտա Մոդուլ No:11 K:7 34371, Նիշանթաշի,Ստամբուլ
Հեռ.՝ 02122345151
Էլ. հասցե՝ info@mikadoconsulting.com
Կայք՝ http://www.mikadoconsulting.com/en/

 

 

Print Friendly and PDF