Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում

Ծրագրի հակիրճ նկարագրություն

Ծրագրի ընդհանուր նկարագիր

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը` «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017թ․ դեկտեմբերին։  

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը` հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

Ծրագրի խնդիրներն են.

  • Ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտություններ,
  • Բարելավել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքի իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը։

Ծրագրի բաղադրիչները

Լրագրողների կարողությունների զարգացում

Միջազգային դասընթացավարների կողմից կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ լրագրողների համար՝ փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական հետաքննությունների առանձնահատկությունների և մեթոդների մասին: Քաղաքացիական հասարակության, պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները կհրավիրվեն ներկայացնելու տեսակետերը, ինչպես նաև քննարկելու հնարավոր համագործակցության մեխանիզմներն ու մոտեցումները։ Ծրագրի շրջանակներում կմշակվի և առցանց կհրապարակվի ձեռնարկ, որը  կպարունակի դասընթացի մոդուլները և թեմային առնչվող այլ նյութեր։

Լրագրողական նյութեր

Համապարփակ լրագրողական նյութեր կստեղծվեն դասընթացներին մասնակցած լրագրողների կողմից՝ օգտագործելով ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Ծրագիրը կտրամադրի տեխնիկական, մասնագիտական և ֆինանսական աջակցություն՝ հետաքննական նյութեր պատրաստելիս, որոնք կհրապարակվեն և կտարածվեն շահակիցների ու հանրության շրջանում։

Մեդիա մրցույթ

Կիրականացվեն տարեկան մեդիա մրցույթներ` փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ հանրության ուշադրությունը բարձրացված խնդիրների վրա սևեռելու, ինչպես նաև դրանց մասնագիտական, հետևողական լուսաբանումը խրախուսելու նպատակով։

Առցանց/Հեռուստահաղորդումներ

Հեռուստահաղորդումները կպարտաստվեն և կհեռարձակվեն փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ փորձագետների և անհատական պատմությունների հիման վրա։ Թեմաների ընտրությունը կկատարվի առկա զեկույցների, նյութերի, ինչպես նաև փորձագետների, ակտիվիստների, դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների հիման վրա։

Հանրային քննարկումներ

Երևանում և ՀՀ տարբեր մարզերում կիրականացվեն ուղիղ հեռարձակմամբ հանրային քննարկումներ փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։

Լրացուցից տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ՀԼԱ հաղորդակցության մասնագետ Աղավնի Հարությունյանին էլ փոստով՝ aghavniharutyunyan@pjc.am  կամ հեռախոսով՝ (+37455 585 171)։

 

Print Friendly and PDF