«ՀՀ նոր վարչապետի լիազորություններ՝ արդյունավետություն, թե՞ ավտորիտարիզմ»

Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված նոր կառավարման համակարգի ներդրման շրջանակներում պետության ղեկավար հանդիսացող ՀՀ վարչապետն օժտվում է բավականին լայն լիազորություններով։

Հանրային լրագրության ակումբը ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում ձեռնարկել է հարցում պարզելու համար, թե ի՞նչ տրամադրություններ են տիրում սույն թեմայի վերաբերյալ ֆեյսբուքի հայկական տիրույթում։

Հարցման խորագիրն է՝

«ՀՀ նոր վարչապետի լիազորություններ՝ արդյունավետություն, թե՞ ավտորիտարիզմ»


Օգտատերերին տրվում է հետևյալ հարցը՝ 3 հնարավոր պատասխանով․

ՀՀ ապագա վարչապետին լայն լիազորություններով օժտելու (կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ ռեժիմով, Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը ենթարկվելու է վարչապետին, համաներման իրավունքի փոխանցվում է նախագահից վարչապետին և այլն) նախաձեռնություններն ավելի շատ համարում եք՝

  • Արդյունավետ կառավարման խթանում
  • Ավտորիտար կառավարման խթանում
  • Տոտալիտար պետություն կառուցելու փորձ

Հարցումը հասանելի է  Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն նախագծի Ֆեյսբուքյան էջում և կայքում:

«Հանրային հարցումներ առցանց տիրույթում» ծրագիր շրջանակում Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայաստանյան տիրույթի օգտատերերի շրջանում անցկացվելու են մի շարք  հարցումներ՝  քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունների ու խնդիրների վերաբերյալ։ Հարցումների արդյունքում պատրաստվելու են վերլուծական նյութեր։

Նախաձեռնության նպատակն է կոնկրետ խնդիրների ու իրադարձությունների վերաբերյալ ներկայացնել հարցմանը մասնակցած Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայաստանցի օգտատերերի մոտեցումներն ու կարծիքները։

«Հանրային հարցումներ առցանց տիրույթում» ծրագիրն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության աջակցությամբ։

Հուսով ենք, որ ձեզ կհետաքրքրի այս նախաձեռնությունը եւ դուք կմասնակցեք մեր հարցումներին։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապվել նախաձեռնության հեղինակ ու համակարգող Դերենիկ Մալխասյանի հետ։

Հեռ․ 055 561292, 077 561292
է-փոստ՝ derenikmalkhasian@gmail.com

Print Friendly and PDF