Բաց Հասարակության Հիմնադրամները Հայաստանում

Համառոտ պատմություն

1997 թվականին, երբ Հիմնադրամը բացեց իր դռները, Հայաստանի բնակչությունը Լեռնային Ղարաբաղում պատերազմի և Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրած տնտեսական շրջափակման հետևանքով գտնվում էր մեկուսացման և աղքատության իրավիճակում: Խորհրդային դարաշրջանի սոցիալական ապահովման համակարգի փլուզման հետևանքով հիմնական կառուցակարգերից շատերը ֆինանսավորման և բարեփոխման կարիք ունեին: Հիմնադրամն արձագանքեց իրավիճակին` տրամադրելով հույժ կարևոր սարքավորումների, տեխնոլոգիաների և փորձագիտական օժանդակության աջակցություն Հայաստանի դպրոցներին, բուհերին, գրադարաններին և առողջապահական հաստատություններին, որոնք մաքառում էին տնտեսական նոր ճնշումներին հարմարվելու ճանապարհին: Շահառուների թվում էին Հայաստանի ազգային գրադարանը, ինչպես նաև հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, որը ձեռագրերի և պատմական փաստաթղթերի հնագույն և հարստագույն հավաքածուներից մեկն է աշխարհում: Այն ժամանակից ի վեր Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն օժանդակություն է ցուցաբերել քաղաքացիական հասարակության խմբերի լայն շրջանակի` ներառյալ կանանց ապաստարանների, հետաքննող լրագրողների կազմակերպությունների, իրավապաշտպանների և ընտրություններն ու հանրային ծախսերը մշտադիտարկող կազմակերպությունների: Այսօր Հայաստանը պայքարում է այնպիսի խնդիրների դեմ, ինչպիսիք են հանրային ցածր վստահությունը ինստիտուտների նկատմամբ, լայնատարած կոռուպցիան և խորացող անհավասարությունը: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը շարունակում է օժանդակել տեղական գործընկերներին արդարադատության, հաշվետվողականության և թափանցիկության ամրապնդման աշխատանքներում:

Ավելին կարդացեք այստեղ:

Print Friendly and PDF