«Մարկետինգային պլանի մշակում». դասընթաց սոցիալական ձեռներեցների համար

«Հայաստանում Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) եւ Թուրքիայի գործընկեր Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ), ինչպես նաեւ «Միկադո Քընսալթինգ» -ի կողմից իրականացվող «Սոցիալական ձեռներեցություն․ Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագրի» շրջանակում մարտի 23-ին ժամը 14:30-ին Հանրային լրագրության ակումբում (Հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) կանցկացվի «Մարկետինգային պլանի մշակում» թեմայով դասընթաց՝ ուղղված սոցիալական ձեռներեցների կարողությունների զարգացմանը:

Դասընթացին կմասնակցեն Հայաստանում տարբեր սոցիալական ձեռնարկություններ ներկայացնող 15 սոցիալական ձեռներեց:

Դասընթացը հնարավորություն կտա սոցիալական ձեռներեցներին զարգացնելու մարքետինգի, մարկետինգային պլանի մշակման վերաբերյալ  իրենց հմտությունները:

Դասընթացավարներն են՝

Սեդա Վարդանյան, մարկետինգի մասնագետ,

Արամ Հարությունյան, փորձագետ-դասընթացավար:

Դասընթացը բաց է հետաքրքրված սոցիալական ձեռներեցների համար և հասանելի կլինի նաև առցանց ուղիղ հեռարձակմամբ այս հղումով:

Նախաձեռնությունը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատանաջակցությամբ:

Ծրագրի թիմի մասին

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին: Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:
Հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002
Հեռ.՝ +37412755898,+37499755898
Էլ. հասցե՝ info@pjc.am   
Կայք՝ www.pjc.am 

«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:
Հասցե՝ Սոգյուտուսո Քադեսի No: 43 ԹՕԲԲ-ԷՏՈՒ Երլեշկեսի 2. Քիսիմ 06560 Սոգյուտուսո, Անկարա
Հեռ.՝ +90(312)2925525
Էլ. հասցե՝ tepav@tepav.org.tr
Կայք՝  www.tepav.org.tr

Միկադո Քընսալթինգը սոցիալական ձեռնարկություն է, հիմնադրվել է 2007 թ.-ի սեպտեմբերին: Այն նպատակաուղղված է ծառայելու կայուն զարգացմանը եւ նորարարական մոդելների եւ լուծումների մշակման միջոցով սոցիալական ազդեցություն գործելու: Միկադոն ձգտում է քաղաքացիական հասարակության, ակադեմիական, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ լայն համագործակցության՝  բազմակողմանի զարգացման նպատակով: Սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը Միկադոյի հիմնական սյուներն են: Բոլոր ծրագրերի համար մշակվում են մոնիթորինգի եւ գնահատման մեխանիզմներ, եւ չափվում է սոցիալական ազդեցությունը: Տարբեր ընկերությունների, գիտական հաստատությունների եւ ՀԿ-ների հետ համագործակցությամբ մշակված Միկադոյի բազմաթիվ ծրագրեր արժանացել են զանազան մրցանակների:
Հասցե՝ Վալիկոնագի պողոտա Մոդուլ No:11 K:7 34371, Նիշանթաշի,Ստամբուլ
Հեռ.՝ 02122345151
Էլ. հասցե՝ info@mikadoconsulting.com
Կայք՝ http://www.mikadoconsulting.com/en/

 

Print Friendly and PDF