Հաղորդում հանցագործության վերաբերյալ

 

Տվյալ ծանուցումը սույն թվականի մայիսի 10-ին ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Սույն թվականի մայիսի 8-ին Հանրային լրագրության ակումբի կողմից ՀՀ դատախազության էլ. փոստին ուղարկվել է հայտարարություն կազմակերպության դեմ ուղղված սպառնալիքի վերաբերյալ: Հայտարարությունում մենք ՀՀ դատախազությանը տեղեկացրել ենք, որ «Հանրային հայացք՝ փակ աշխարհին» Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող, Հանրային լրագրության ակումբի և Հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրի ֆեյսբուքյան էջին վիրավորական ու հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ գրառումներ են ստացվել՝ ընդհուպ մինչև «գնդակահարության» սպառնալիք։

Հաշվի առնելով գրառման բովանդակությունում առկա կյանքի համար վտանգավոր սպառնալիքը, Հանրային լրագրության ակումբը, ինչպես նաև իր գործընկեր Հանուն հավասար իրավունքների կազմակերպությունները համապատասխան կառույցների ուշադրությունն են հրավիրում սույն հանգամանքի վրա, և կոչ անում, որ բռնության նմանօրինակ դրսևորումներն արժանանան համապատասխան գործողությունների  և գնահատականի։

Ի հավելումն հայտնում ենք, որ սպառնալիքի հեղինակի ֆեյսբուք սոցիալական ցանցի հաշիվը սույն թվականի մայիսի 9-ից այլևս հասանելի չէ: Ուղարկում ենք այդ էջի մեր կողմից արված լուսանկարը: Հուսով ենք, որ այս տեղեկատվությունը կնպաստի ուսումնասիրությանը:

Հույս ենք հայտնում, որ նման վիրտուալ հարձակումները կդիտարկվեն որպես պատասխանատվության ենթարկելի արարքներ։

Որևէ պարագայում և որևէ իրավիճակում բռնությունը, սպառնալիքն ու հաշվեհարդարի հեռանկարով վախեցնել  չեն կարող մնալ անպատիժ։

Հարգանքով՝

Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբ ՀԿ նախագահ

Օգտատիրոջ էջի լուսանկարը

Ստորև ներկայացնում ենք գրառման օրինակը։

 

Print Friendly and PDF