ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Պատվիրատուն՝ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն (հասցեն՝ Երևան, Սոսեի 2/ 32) հայտարարում է բաց մրցույթ։ Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Ծառայությունների մատուցման մասին» պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)։

Գնման առարկա է հանդիսանալու 15 թեմատիկ ուղղվածության մինչև 40 րոպե տևողությամբ հեռուստատեսային հաղորդումների արտադրությունը՝ տեխնիկայի, տեխնիկական անձնակազմի և տաղավարի տրամադրմամբ, և  հեռարձակումը հեռուստաընկերության օնլայն տիրույթում prime time ժամային հատվածում։ Հաղորդումները անդրադառնալու են փակ հաստատություններում մարդու իրավունքների ոլորտի տարբեր հիմնահարցերի։ Հաղորդումներից յուրաքանչյուրը կներառի երկու 5-7 րոպե տևողությամբ տեսանյութեր՝ պատրաստված «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ կողմից։ Հաղորդավարի պարտականությունների իրականացումը և սցենարի մշակումը  ևս կիրականացվի «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ կողմից։

Կնքվելիք պայմանագրի կատարման ժամկետը՝ պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է։ Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի պայմաններին համապատասխանող հեռուստատեսային և օնլայն հարթակներում հեռարձակող ընկերությունները։ Սույն ծառայությունը իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ և ազատված է ավելացված արժեքի հարկից։

Մրցույթի մասնակիցները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հեռուստահաղորդումների պատրաստման և հեռարձակման ոլորտում,
  • Լսարանի առկայությունը ՀՀ մարզերում,
  • Համապատասխան մասնագետների առկայությունը,
  • Տեսանյութերը առցանց մարզերում տարածելու և դիտումներ ապահովելու գործիքակազմի (video promotion, boosting) առկայություն,
  • Հաղորդման ձևաչափին համապատասխան տաղավարի առկայությունը:

Մրցույթի հրավեր տրամադրելու համար պահանջվում է ներկայացնել՝

·         գնային առաջարկ, ներառյալ  մեկ հաղորդման պատրաստման և հեռարձակելու գինը ՀՀ դրամով /առանց ԱԱՀ/։   

·         ծրագրերի  նկարահանման և մոնտաժի համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության մասին հայտարարագիր՝ նշելով տրամադրվող տեխնիկայի մոդելներն ու տեխնիկական տվյալները,

·         հաղորդումների հեռարձակման առաջարկվող ժամանակացույցն ու պարբերականությունը,

·         առցանց հեռարձակման ուղիները,  դիտումների և հետևորդների միջին քանակը, կայքի այցելուների աշխարհագրությունը,

·         մարզերում նյութերի հեռարձակման և/կամ տարածման հնարավորությունը,

·         հաղորդումների պատրաստմանը ներգրավող աշխատակիցների թիվն ու աշխատանքային հմտությունները, ներառյալ տվյալ անձանց ինքնակենսագրականները,

·         տվյալ ձևաչափով նախկինում պատրաստված հաղորդումների հղումները,

·         հաղորդումների նկարահանման տաղավարի նկարները։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի պատասխանատուին satibaghdasaryan@gmail.com հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Գնային առաջարկ_հեռուստատեսային ծրագրեր»։

Մասնակիցների որակավորման տվյալների՝ մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը։  
Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 30-ը, ժամը՝ 11։00-ն։ Բոլոր հայտերը պետք է կազմված լինեն հայերեն։

Ծրագրի հակիրճ նկարագրություն

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը` «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքներիիրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։  Ծրագիրը մեկնարկել է 2017թ․ դեկտեմբերին։

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը` հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

Ծրագրի խնդիրներն են.

- Ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ հաստատություններում մարդու

իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտություններ,

- Բարելավել փակ հաստատություններում մարդու իրավունքի իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը։

Print Friendly and PDF