Հետաքննական լրագրության դասընթացի բացման արարողության լուսաբանման հրավեր
 
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հետաքննական լրագրության դասընթացի լուսաբանման հրավեր

29-ը մայիսի, 2018: Հայաստանի փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի հաստատություններում մարդու իրավունքների վերաբերյալ հետաքննական լրագրության թեմայով դասընթացի բացմանը (Մայիսի 31, 2018թ., ժ 10։30) ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն․Գ․ Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, Հանուն հավասար իրավունքների ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: 
Բացման արարողությունը և դասընթացը տեղի է ունենալու Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում (Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոս 8):

Դասընթացի հիմնական նպատակներն են ներկայացնել հետաքննական լրագրության հիմնական սկզբունքները, մեխանիզմները, որոնք կարող են կիրառվել Հայաստանի փակ հաստատություններում, հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում լուսաբանման ժամանակ։ Մասնակիցների համար նախատեսված են նաև առանձին զեկույցներ փակ հաստատություններում մարդու իրավունքների ներկայիս իրավիճակի վերաբերյալ։ 

«Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի մասին մանրամասներն այստեղ են։

Դասընթացի հայտարարության հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Միջոցառման լուսաբանման համար անհրաժեշտ է մինչև մայիսի 30-ը, ժամը 14։00 գրանցվել + 374 12 755 898 հեռախոսահամարով կամ info@pjc.am էլ-փոստով՝ մայիսի 31-ին այցելությունը և վերադարձը պատշաճ կազմակերպելու նպատակով։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀԼԱ հաղորդակցության մասնագետ Աղավնի Հարությունյանին՝ aghavni.harutyunyan@pjc.am էլ․հասցեով կամ +37455585171 հեռախոսահամարով։
 ---------------------------------------------------------------------------
«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ․դեկտեմբերին։  
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

Print Friendly and PDF