Հաճախ տրվող հարցեր. լրագրողական աշխատանքների մրցույթ

Հաճախ տրվող հարցեր

Հայաստանի փակ հաստատություններում, հատուկ խնամքի կենտրոններում, հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթ

  1. Ո՞րն է մրցույթի նպատակը։

Մրցույթի հիմնական խնդիրներն են հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանի փակ հաստատություններում, հատուկ խնամքի կենտրոններում, հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների խնդիրներին, նպաստել փակ հաստատություններում, հատուկ խնամքի կենտրոններում, հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների խնդիրների լուսաբանմանը և հրապարակվող նյութերի որակի բարելավմանը։

  2. Ինչի՞ վերաբերյալ պետք է լինեն լրագրողական նյութերը։

Լրագրողական պատմությունները պետք է վերաբերեն Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի կենտրոններում, հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների խնդիրներին։ Նյութերը կարող են լինել/ բայց և այնպես ոչ պարտադիր/ հետևյալ թեմաներով՝

  • Որդեգրման իրավունքը ՀՀ-ում (խնամատարություն և խնամակալություն)
  • Կոռուպցիոն ռիսկերը հատուկ խնամքի տներում, հատուկ դպրոցներում, մանկատներում
  • Հարկադիր աշխատանքային շահագործումը հոգեբուժական հաստատություններում
  • Հարկադիր բուժում. ինչպե՞ս են մարդիկ հայտնվում հոգեբուժական հաստատություններում
  • ՔԿՀ-ներին տրամադրվող միջազգային դրամաշնորհներ. Կոռուպցիոն ռիսկերը միկրո և մակրո մակարդակներում
  • Խոցելի խմբերի իրավիճակը ՔԿՀ-ներում (ԼԳԲՏ անձինք, հաշմանդամություն ունեցող անձնինք և այլն)
  • ՔՀԿ-ներում հաստիքների և աշխատանքային պայմանների ուսումնասիրություն
  • Մահվան դեպքերը հոգեբուժական հաստտություններում
  • Հոգեբուժական հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմանները

Լրագրողներն ազատ են ներկայացնել այլ թեմաներ։

   3. Ի՞նչ ձևաչափով կարող են լինել լրագրողական նյութերը։

Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով` տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա:

  4. Ի՞նչ ժամանակահատվածում պետք է նյութերը հրապարակված լինեն։

Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2017 թ. նոյեմբերի 1-ից 2018 թ. նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

  5. Մեկ լրագրողը քանի՞ նյութ կարող է ներկայացնել մրցույթին։

Յուրաքանչյուր  լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:

  6. Ում ե՞ն պատկանում ներկայացված նյութի հեղինակային իրավունքները։

Մրցույթին ներկայացված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին:

  7. Ի՞նչ լեզվով կարող են լինեն նյութերը։

Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն:

  8. Ի՞նչ չափանիշներով են գնահատվելու նյութերը։

Ներկայացված նյութերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով`

  • Լրագրողական նյութի առնչությունը փակ հաստատություններում, հատուկ խնամքի կենտրոններում, հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների թեմային,
  • Փակ հաստատություններում, հատուկ խնամքի կենտրոններում, հատուկ դպրոցներում, բանակում կոնկրետ խնդիրների հասցեագրումը,
  • Լրագրողական նյութի որակը և խորությունը, ներառյալ լուսաբանվող խնդրի մասով օբյեկտիվությունը,վերլուծությունը և էթիկայի կանոնների պահպանումը,
  • Ստեղծարար և նորարար մոտեցումը և ոճը։

Ցանկալի է, որպեսզի մրցույթի թեմայի շրջանակներում ներկայացվող աշխատանքներում վերհանվեն գենդերային տեսանկյունը և խոցելի խմբերի կարիքները։

  9. Ի՞նչ անվանակարգեր կան։

Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝

  1. Լավագույն հետաքննական նյութ,
  2. Լավագույն ակնարկ / մարդկային պատմություն,
  3. Լավագույն ռեպորտաժ
  4. Լավագույն գրաֆիկական պատում / ծաղրանկար

  10. Ի՞նչ է նախատեսվում հաղթողների համար։

Հաղթողների համար նախատեսվում են ինչպես խոշոր դրամական, այնպես էլ ոչ դրամական մրցանակներ ու հավաստագրեր։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2018 թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը:

  11. Մինչև ե՞րբ են ընդունվում հայտերը։

Հետաքրքրված լրագրողներն իրենց նյութերը կարող են ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով հետևյալ օնլայն հայտադիմումը մինչև 2018 թ. նոյեմբերի 5-ը։

  12. Ի՞նչ պետք է ներկայացնել մրցույթին մասնակցելու համար։

Մրցույթին մասնակցելու համար լրագրողները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում տպագրված հոդվածի[1], հեռարձակված տեսանյութի հղումը՝ հեռուստաալիքի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝ ինտերնետային կայքի հասցեն (URL): Հրապարակումների շարքի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել բոլոր նյութերի հղումներն ըստ հերթականության։

Մրցույթի վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ:


[1]Տպագիր հոդվածի դեպքում անհրաժեշտ է նյութի սկանը վերբեռնել Google drive և հայտում նշել համապատասխան փաստաթղթի հղումը։

Print Friendly and PDF