Աշխատանքի հայտարարություն. Ծրագրի ղեկավար

Պաշտոն՝ Ծրագրի ղեկավար

Աշխատաժամանակ՝ ոչ լրիվ դրույք

Աշխատանքի սկիզբը՝  03 սեպտեմբեր 2018

Տևողությունը՝ 6 ամիս

Վայրը՝ Երևան, Հայաստան

Դիմելու վերջնաժամկետ՝ 29 օգոստոսի 2018

Աշխատանքի նկարագիրը

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է Ծրագրի ղեկավարի թափուր աշխատատեղի մրցույթ:

Ծրագրի ղեկավարը պատասխանատու կլինի Գերմանական Marshall հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ճշգրիտ Տեղեկատվություն, Փաստերի Ստուգման Ցանցի Ստեղծում» ծրագրի կառավարման, իրականացման, համակարգման, գործողությունների ժամկետների պահպանման, աշխատակազմի համակարգման, աշխատանքի վերահսկման, պատշաճ և որակյալ արդյունքի և Ծրագրի նպատակների ու առաքելության իրագործման համար:

Աշխատանքային պարտականությունները.

  • Վերահսկել ծրագրի հետ կապված բոլոր գործողությունները և հանդես գալ որպես առանցքային պատասխանատու՝ ծրագրային գործընկերների ու դրամաշնորհառուների և ծրագրում ընդգրկված ՀԼԱ աշխատակիցների միջև։
  • Ապահովել ծրագրի գործողությունների անխոչընդոտ ընթացքն ու նախատեսված արդյունքների իրականացումը։
  • Ապահովել ծրագրի գործողությունների համապատասխանեցումը ՀԼԱ և դրամաշնորհառու կազմակերպության պահանջներին և կանոններին։
  • Պատասխանատու լինել ծրագրի գործողությունների մշակման, պլանավորման, իրականացման վերահսկման և արդյունքների մշակման ու կատարման համար, ղեկավարել ծրագրի պլանավորումը, բյուջետավորումը, գործողությունների պլանները, ինչպես նաև վերահսկել ծրագրային հաղորդակցման միջոցառումները։
  • Պատասխանատու լինել ծրագրային հաշվետվությունների համար, ներկայացնել կազմակերպության ղեկավարին նախօրոք համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան հաշվետվություններ։
  • Վերահսկել ծրագրում ընդգրկված այլ գործընկերների/ծառայություն մատուցողների աշխատանքների իրականացումը և ժամանակին հաշվետվությունների ու արդյունքների ներկայացումը։
  • Վերահսկել ծրագրով նախատեսված ուղեցույցի պատրաստումը
  • Մասնակցել ծրագրի փորձագետների ընտրությանն ու վերահսկել այդ գործընթացը։
  • Կազմակերպել ու ղեկավարել ծրագրով նախատեսված բոլոր միջոցաումները, այդ թվում դասընթացը, քննարկումները, հանդիպումները և փաստերի ստուգման աշխատանքները։
  • Ղեկավարել և հիմնադրել փաստերի ստուգման նպատակով ստեղծվող ցանցը։
  • Ղեկավարել ցանցի համար ստեղծվող առցանց հարթակի ստեղծումը։
  • Ղեկավարել ու վերահսկել փաստերի ստեղծման համար հայտարարվելիք դրամաշնորհների ու նախագծերի ընթացքը։
  • Տեղեկացնել ՀԼԱ ղեկավարին ծրագրի արդյունքներին վերաբերող բոլոր հնարավոր ռիսկերի և խոչընդոտների մասին։
  • Առաջնորդել և մոտիվացնել ծրագրում ընդգրկված թիմին և վերահսկել ծրագրի գործողությունները և ծախսերը, ինչպես նաև կառավարել/վերահսկել ծրագրում ներգրավված խորհրդատուների և կամավորների հետ աշխատանքը։
  • Մշակել ծրագրի մոնիտորինգի և գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր։
  • Ղեկավարի ծրագրի համար անհրաժեշտ գնումների գործընթացը։
  • Հետևել Հայաստանում և Հայաստանից դուրս գործող տարբեր դոնոր կազմակերպությունների ծրագրերի առաջարկներ ներկայացնելու հայտարարություններին:
  • Տնօրենի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցել դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ մշակելու աշխատանքներին։
  • Ներկայացնել ՀԼԱ-ն և ծրագրերը տարբեր հանդիպումների և համաժողովների ժամանակ։
  • Ապահովել աշխատանքային փաստաթղթերի պատշաճ կերպով դասակարգումը, պահպանումը և գաղտնիությունը։
  • Մշակել և խթանել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ ՀԼԱ գործընկերների, դրամաշնորհառուների և շահառուների հետ։
  • Առանձնացնել համապատասխան կազմակերպություններ և հաստատել գործընկերային կապեր՝ բացահայտելու համագործակցության նոր ուղիներ և ընդլայնելու ծրագրի ազդեցությունը:

Պահանջվող որակավորում

Մագիստրոսի կամ համարժեք կոչում` կառավարման, կազմակերպչական զարգացման կամ այլ հարակից ոլորտներում,

Առնվազն 3 տարվա փորձ նախագծերի ղեկավարման, աշխատանքների վերահսկման ու գնահատման, ռազմավարական նախագծման ոլորտներում,

Հաշվետվություններ կազմելու հարուստ փորձ,

Պետական, դոնոր, քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ,

Համակարգչի և գրասենյակային սարքավորումների օգտագործման հմտություններ

Հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն:

Անձնական հատկանիշներ

Ծրագրի ղեկավարը պետք է ունենա հետևյալ կարողությունները՝

Էթիկա – պետք է իմանա բիզնես էթիկայի կանոններն ու հետևի, որ սեփական ու մյուս աշխատակիցների պահվածքը չհակասի կազմակերպության արժեքներին:

Արդյունավետ հաղորդակցում – պետք է խոսի, ունկնդրի ու գրի պարզ ու մանրակրկիտ ձևով, արագ արձագանքի՝ օգտագործելով հաղորդակցման պատշաճ ու արդյունավետ գործիքներ ու հնարներ:

Ստեղծագործական միտք/նորարարություն –  ստեղծագործ ու  նորարար մոտեցումները անհրաժեշտ են կազմակերպության գործունեության առաջընթացն ապահովելու ու նոր հնարավորություններ ստեղծելու համար:

Աջակցություն թիմային աշխատանքին – պետք է համագործակցի ու արդյունավետ աշխատի թիմի մյուս անդամների հետ նպատակներ սահմանելիս, խնդիրներ լուծելիս ու որոշումներ կայացնելիս:

Առաջնորդում – պետք է աջակցի մյուսներին հասնել այնպիսի արդյունքների, որոնք ուղղված են ի շահ կազմակերպության եւ իրականացվող նախագծերի:

Որոշումներ կայացնելու ունակություն – պետք է գնահատի իրավիճակը ռիսկերը, հրատապությունն ու կարևորությունը սահմանելու ու որոշումներ կայացնելու համար, ընդունի այնպիսի որոշումներ, որոնք չեն հակասի կազմակերպության ու  իրականացվող նախագծերի կանոններին, առաջնահերթություններին, նպատակներին:

Կազմակերպչականություն – պետք է սահմանի առաջնահերթություններ, մշակի աշխատանքային ժամանակացույց, վերահսկի ծրագրերի ընթացքն ու առաջընթացը:

Ծրագրելու ունակություն – պետք է մշակի ծրագրերի առաջընթացն ապահովվող  ռազմավարություն եւ գործողությունների պլան, սահմանի ու իրականացնի գործողությունների ծրագրեր, գնահատի ընթացքն ու արդյունքները:

Հաղորդակցության հմտություններ - պետք է ունենա հաղորդակցության պրոֆեսիոնալ հմտություններ եւ ունակություններ, ժամանակին եւ պատշաճ կերպով իրազեկի ինչպես ղեկավարին, այնպես էլ գործընկերներին՝ աշխատանքին առնչվող զարգացումների մասին։

Խնդիրներ լուծելու ունակություն – պետք է գնահատի խնդրահարույց իրավիճակները պատճառները վերհանելու, համապատասխան տեղեկություն հավաքելու ու վերլուծելու, հնարավոր լուծումներ առաջարկելու համար:

Նախաձեռնողականություն - պետք ունենա նախաձեռնողականություն։

Աշխատանքային պայմաններ

Ծրագրերի ղեկավարը աշխատելու է գրասենյակային պայմաններում, սակայն ծրագրի շրջանակներում կարող է նաև աշխատել ոչ ստանդարտ աշխատանքային վայրերում:

Ծրագրերի ղեկավարն աշխատելու է ստանդարտ աշխատանքային շաբաթ, սակայն նախագծի ժամկետները պահպանելու համար հնարավոր է պահանջվի նաև աշխատել երեկոներն ու հանգստյան օրերին:

Դիմելու ընթացակարգ

Նշված որակավորումներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV և ուղեկցող նամակ (հայերեն կամ անգլերեն) info@pjc.am հասցեին:

 

 

Print Friendly and PDF