Հանրային քննարկում. «Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»

Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա «Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը» թեմայով հանրային քննարկում:

Քննարկումն  իրականացնում է Հանրային լրագրության ակումբը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան կազմակերպության   հետ  համատեղ՝  Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝  փակ աշխարհին.  մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի  և  Գերմանիայի  Դաշնության արտաքին  գործերի  նախարարության  կողմից  ֆինանսավորվող  «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագրի շրջանակներում։

 

Բացման խոսք`

Սեդա Մուրադյան` «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի ղեկավար

Էսթեր Հակոբյան` ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն 

Լարիսա Մինասյան`«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն

Ներկայացուցիչ`Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից

Բերնհարդ Մաթիաս Քիսլեր` Հայաստանում Գերմանիայի Դաշնության Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան (ենթակա է հաստատման)

 

Քննարկման բանախոսներն են`

Արշակ Գասպարյան` «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ

Արթուր Սաքունց` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ

Արփի Սարգսյան` ՀՀ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն

Գոհար  Սիմոնյան` ՄԻՊ աշխատակազմի  կանխարգելման ազգային մեխանիզմի համակարգող, վարչության պետ

Գայանե  Հովհակիմյան` «Իրավական  կրթության  և վերականգնողական   ծրագրերի  իրականացման  կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն

Ներկայացուցիչ` ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից:

Քննարկման ընթացքում «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը կներկայացնի կրթությունը ազատազրկման վայրերում քաղաքականության համառոտագիրը՝ «Ազատազրկվածների կրթության (այդ թվում՝ մասնագիտական) ապահովման խնդիրները քրեակատարողական համակարգում» թեմայով: Քննարկման ընթացքում փորձագետների կողմից կլինի անդրադարձ փակ հաստատություններում, մասավորապես` ազատազրկման վայրերում գտնվող անձանց կրթության իրավունքին, դրա իրացման հիմնախնդիրներին, անչափահաս դատապարտյալների կրթության իրավունքի խնդիրներին, պետության քաղաքականությանը և առկա մարտահրավերներին:

«Հանրային  լրագրության  ակումբ»  հասարակական  կազմակերպությունը  «Հետաքննող  լրագրողներ» հասարակական  կազմակերպության  հետ  համատեղ  իրականացնում  է  «Հանրային  հայացք՝  փակ  աշխարհին. մարդու  իրավունքների  իրավիճակը  Հայաստանի  փակ  հաստատություններում»  երկամյա  ծրագիրը  Եվրոպական Միության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի  ֆինանսավորմամբ։ Ծրագիրը  մեկնարկել է  2017 թ.  դեկտեմբերին։   Ծրագրի  հիմնական  նպատակն  է  նպաստել  փակ  հաստատություններում  մարդու իրավունքների  իրավիճակի  բարելավմանը  հանրային  իրազեկման,  ինչպես  նաև  առկա  խնդիրների  ու  հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

«Հանուն  մարդու  իրավունքների.  կրթությունը  բանտերում»  ծրագիրը  զուգընթաց  իրականացվում  է Բելոռուսիայում,  Մոլդովայում  և  Ուկրաինայում  Դի-Վի-Վի  Ինթերնեյշնալի  կողմից  2017թ.  ձևավորված «Բանտարկյալների  կրթության  միջազգային  ցանցի»  շրջանակներում:  Ցանցի  գործունեությունն  ուղղված  է ազատազրկվածների և ազատ արձակված անձանց կրթության իրավունքի իրացման մասին տեղեկացվածության բարձրացմանը՝ հաշվի առնելով կրթության դերը հասարակության մեջ  վերաինտեգրման գործընթացներում:

 

 

Print Friendly and PDF