ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՄՐՑՈՒՅԹ

                                                                                                                                                 

     ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ․

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑՈՒՅԹ  

  1. «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի մասին

2018 թ․ օգոստոսին «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ն Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ մեկնարկել է «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝ նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։

Որպես ծրագրի հերթական բաղադրիչ, ՀԼԱ-ն հայտարարում է փաստերի ստուգման լրագրողական նյութեր պատրաստելու հնարավորություն։ Հետաքրքրված լրագրողները կարող են հայտեր ներկայացնել, որոնք կընտրվեն մրցույթով։  

  1. Փաստերի ստուգման լրագրողական նյութերի հիմնական հարցերի շրջանակը։

Փաստերի ստուգման լրագրողական նյութերի հիմնական խնդիրն է՝ խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝  նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։

  • Լրագրողական ուսումնասիրությունների առարկան կարող են լինել թեմաներ,  որոնք մեծ հնչեղություն են ստացել/ստանում նախընտրական, ընտրական և հետընտրական շրջանում, որոնց վերաբերյալ փաստերի ստուգման  անհարժեշտություն կա։

  • Նյութերը կարող են  նվիրված լինել ընտրություններում մասնակցող առանձին քաղաքական գործիչների/ուժերի նախընտրական ելույթներում,  քաղաքական գովազդներում, հարցազրույցներում հնչեցրած փաստերի ստուգմանը։

  • Ընդունվում են նաև այլ գաղափարներ, առաջարկներ, ինչպես առանձին նյութերի, այնպես էլ փաստերի ստուգում անցած ուսումնասիրությունների շարք պատրաստելու  համար

3. Պայմանները

  • Նյութերի առաջարկները ընտրվելու են մրցույթային կարգով։ Լրագրողական նյութերի համար դրամաշնորհ է տրամադրվելու 8 լրագրողի։

  • Նյութը  պետք է լինի 3-5 էջի սահմաններում և պարունակի բոլոր անհրաժեշտ հղումները սկզբնաղբյուրներին և զեկույցում օգտագործվող փաստերին։

  • Նյութերի պատրաստման համար տրամադրվելու է առավելագույնը մեկ ամիս ժամանակ։

  • Ընտրված հեղինակները կստանան մասնագիտական աջակցություն՝ Հանրային լրագրության ակումբի ներկայացուցիրների կողմից։

  • ՀԼԱ-ն  իրավունք  ունի խմբագրել հոդվածները։

  • Նյութերի հեղինակային իրավունքը պատկանելու է և’ հեղինակին, և’ լրատվամիջոցի և’ ՀԼԱ֊ին։  

  • Ծրագրի շրջանակում պատրաստված նյութերը պետք է պարունակեն հետևյալ ծանուցումը.

Նյութը պատրաստվել է «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ի Միացյալ Նահանգների      Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ «Փաստերի ստուգման   ցանցի ձևավորում» ծրագրի աջակցությամբ։ 

  1. Ժամանակացույց    

 

Արդյունքներ

Վերջնաժամկետ

  1.  

Մրցույթի հայտարարության հրապարակում

2018 թ․ նոյեմբերի 30

  1.  

Հայտերի ընդունման վերջնաժամկետ

2018 թ․ դեկտեմբերի 6

  1.  

Արդյունքների հրապարակում

2018 թ․ դեկտեմբերի

  1.  

Զեկուցների առաջին տարբերակների ներկայացում

2019 թ․ հունվարի 15

  1.  

Զեկույցների վերջնական տարբերակների հրապարակում

2019 թ․ հունվարի 20

  1. Պահանջվող որակավորումներն ու փորձը

Մրցույթին կարող են դիմել ․

  • առնվազն երկու տարվա փորձ լրագրությունում, հետաքննական լրագրությունում, հետազոտության, փաստերի ստուգման, ոլորտներում,

  • Նախապատվությունը տրվելու է Փաստերի ստուգումը ընտրությունների շրջանում. դասընթացի մասնակիցներին։  

  1. Պահանջվող փաստաթղթերն ու հայտերի ներկայացման ընթացակարգը

Պահանջվող որակավորումներ ունեցող և հետաքրքրված անհատները/փորձագետները, լրատվամիջոցների ներկայացուցիչները կամ ազատ հեղինակները կարող են ուղարկել հայտը info@pjc.am էլ․ փոստին մինչև դեկտեմբերի 6-ը։

Առաջարկությունը պետք է ներառի՝

  1. Լրացրած մասնակցության հայտ՝ առցանց հայտը հասանելի է  այստեղ

  2. ինքնակենսագրական (CV)։

Եթե ունեք հարցեր առաջարկի մշակման վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել Հանրային լրագրության ակումբի հետ էլ․ փոստով՝ info@pjc.am ; կամ gayamir@gmail.com  կամ հեռախոսազանգով՝ +374 93 444 959։

 
Print Friendly and PDF