Կայքի պատրաստման մրցույթ

Կայքի պատրաստում

Մրցույթ

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է կազմակերպության կայքի (www.pjc.am) վերազինման  առաջարկների մրցույթ։

 

Տեխնիկական խնդիրը

Նախագծել ու պատրաստել Հանրային լրագրության ակումբ կազմակերպության համար նոր կայք՝  Wordpress համակարգով, տեղափոխել գործող կայքի բովանդակությունը նոր կայք։

Հայտերը (կազմակերպության մասին տեղեկություն, կոնտակտային տվյալներ և աշխատանքների պորտֆոլիոն) ուղարկեք info@pjc.am հասցեին, նամակի վերնագրում նշելով PJC website redesign:  

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2018 թ. դեկտեմբերի 31:

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին:

Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը: 

ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:

Print Friendly and PDF