Աշխատանքի հայտարարություն. Ծրագրի օգնական

 

     Աշխատանքի նկարագրություն

Պաշտոն՝       Ծրագրի օգնական

Հաշվետու է   ՀԼԱ նախագահին, Ծրագրերի ղեկավարին

Վայր՝              Երևան, Հայաստան

Պայմանագրի տևողություն՝    երկարաժամկետ

Վերջնաժամկետ՝    Հունվարի 15, 2019

Աշխատանքի նկարագրություն

Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն փնտրում է Ծրագրի փորձառու և ակտիվ օգնականի՝ մեր թիմի հետ միասին կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում աշխատելու համար։ Ծրագրի օգնականը իրականացնելու է նախագահի և ծրագրերի ղեկավարի կողմից հանձնարարված աշխատանքները։ Նա պետք է լինի կազմակերպված, իրավիճակին շուտ հարմարվող, ի վիճակի լինի սահմանել առաջնահերթություններ։ Ցանկալի է, որ այս պաշտոնը զբաղեցնողը կարողանա մոտիվացնել մյուս գործընկերներին՝ դրական և խրախուսական ձևերով։ Աշխատանքային ներգրավածության 50%-ը կազմելու է Եվրոպական միության և Բաց  հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի կողմից համաֆինանսավորվող «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրում։

Աշխատանքային պարտականություններ

  • կատարել անհրաժեշտ ադմինիստրատիվ հանձնարարություններ 
  • պահպանել տվյալների հավաքագրման եւ կառավարման ընթացակարգերը, պատրաստել, հավաքագրել, գրանցել եւ մուտքագրել տվյալներ
  • աջակցել գնումներ կատարելու ընթացակարգին և հետևել դրանց
  • ինքնուրույն մշակել հաշվետվություններ
  • ուսումնասիրել նոր սարքավորումներ ձեռք բերելու հնարավորությունները և ներկայացնել վերադասին
  • աջակցել նոր ծրագրերի մշակմանն ու թարմացմանը
  • կազմակերպության նախագահին և ծրագրերի ղեկավարին ներկայացնել ծրագրային թարմացումներ՝ բանավոր և գրավոր
  • աջակցել ծրագրերին վերաբերող տեղեկության և նյութերի տարածմանը
  • համակարգել ճանապարհորդությունները, գրաֆիկները և հանդիպումները, մշակել դրանց վերաբերյալ փաստաթղթեր
  • կառավարել ծրագրային տեղեկությունների համակարգը
  • կազմակերպել միջոցառումներ, աջակցել լոգիստիկ հարցերում, մասնակցել միջոցառումներին
  • կատարել թարգմանություններ՝ հայերենից անգլերեն և հակառակը
  • ներգրավել ծրագրին վերաբերող գործողություններին
  • կատարել այլ, աշխատանքին առնչվող հանձնարարություններ

Պահանջվող որակավորում

  • բակալավրի աստիճան համապատասխան ոլորտում
  • առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ. հասարակական կազմակերպություններում փորձը կդիտվի որպես առավելություն
  • մարդու իրավունքներին, քաղաքական, սոցիալական և մշակութային հայաստանյան կոնտեքստին ծանոթ լինելը կդիտվի որպես առավելություն
  • գերազանց միջանձնային հմտություններ
  • հայերենի և անգլերենի լավ իմացություն, գրավոր թարգմանություններ անելու կարողություն։ Ռուսերենի իմացությունը կդիտվի առավելություն
  • հայերենի և անգլերենի գերազանց գրավոր հմտություններ
  • միաժամանակ էֆֆեկտիվորեն մի քանի ծրագրերում աշխատելու կարողություն
  • ծրագրի թիմի այլ անդամների հետ համագործակցության կարողություն
  • մանրուքներին ուշադրություն դարձնելու և խնդիրներն արագ լուծելու ունակություն
  • գերազանց համակարգչային հմտություններ, ներառյալ Microsoft Office
  • դրական և քաջալերող անձնավորություն
  • ինքնուրույն աշխատելու կարողություն
  • բարձր մոտիվացիա՝ խիստ աշխատանքային էթիկայով
  • վստահելի, հուսալի, նվիրված թիմի հաջողությանը
  • հմուտ կազմակերպչական հմտություններ և առաջադրանքների առաջնահերթություն սահմանելու կարողություն
  • վերջնաժամկետներով աշխատելու կարողություն

Դիմելու ընթացակարգ

Նշված որակավորումներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV և ուղեկցող նամակ (անգլերեն) info@pjc.am հասցեին:

 

 

Print Friendly and PDF