Երևանում տեղի ունեցավ «Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները» թեմայով դասընթաց
logo fachk.jpg

 

Մամլո հաղորդագրություն

Երևանում տեղի ունեցավ «Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու  տեխնոլոգիաները» թեմայով դասընթաց

07.02.2019

Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) նախաձեռնությամբ փետրվարի 5-7-ը Երևանում լրագրողների համար կազմակերպվել է դասընթաց «Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները» թեմայով:

Դասընթացը վարում էր “Conflict Intelligence Team” (CIT) հետաքննական խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևը (Ruslan Leviev) Ռուսաստանից: Դասընթացի ծրագիրը մշակվել էր “Bellingcat”-ի հետ համատեղ։ 

Դասընթացի ժամանակ ներկայացվեցին CIT-ի իրականացրած հետաքննությունների օրինակները, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների ճշգրտման, ֆեյսբուքում ընդլայնված որոնման, լուսանկարների և տեսանյութերի ներբեռնման վերաբերյալ տվյալների ճշտման մեթոդները: Բացի այդ, մասնակիցները հմտություններ ձեռք բերեցին օգտվել տվյալների բաց բազաներից, տեղեկություններ փնտրել աշխարհագրական տեղանքի, փոխադրամիջոցների, մարդկանց, կազմակերպությունների մասին և գործնականում կիրառել տվյալ գործիքները:

Դասընթացին մասնակցեցին Հետք, Кавказский Узел, CIvilNet, Ամփոփ Մեդիա, Իրազեկ քաղաքացիների միավորում, Հանրային կապերի ևտեղեկատվության կենտրոնի և  Հայաստանի այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անկախ լրագրողներ:

Դասընթացը կազմակերպվել էր «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի շրջանակներում:

«Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագիծն իրականացվում է Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիրհանդիսացող Բլեք Սի Թրասթի (Black See Trust)  ֆինանսավորմամբինչպես նաև Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացմանգործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորություններիլրագրողականնյութերի ճշգրիտանկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակովինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչներիփաստերի ստուգման հմտությունները՝  նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրայինիրազեկությունը։

Print Friendly and PDF