Անձին՝ հոգեբուժական հաստատություններ ուղղորդման իրավական հիմքերը

Ապրիլի 9-ին ժամը 10:30-ին Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Անձին՝ հոգեբուժական հաստատություններ ուղղորդման իրավական հիմքերն ու պահման պայմանները» թեմայով հանրային քննարկում, որը տեղի կունենա ՀԼԱ գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Սարյան 12, 3-րդ հարկ)։

Հրավիրյալ փորձագետներ՝

Գոհար Սիմոնյան, ՄԻՊ գրասենյակ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ

Lուսինե Արզումանյան, Առողջապահության նախարարի խորհրդական հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով

Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ

Վիոլետա Զոփունյան – Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ նախագահ

Սառա Ղազարյան, փաստաբան

Լենա Նանուշյան, Առողջապահության նախարարի տեղակալ

Դավիթ Մելիք-Նուբարյան, Բժշկական օգնության քաղաքական վարչության պետ

Դավիթ Գևորգյան, Հոգեթերապևտ, Դասախոս-Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոն, ԵՊՀ

Լաուրա Գասպարյան, ՄԻՊ, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ

Հայկուհի Հարությունյան, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ նախագահ

Արմեն Սողոյան, Հայկական հոգեբուժական ասոցիացիա ՀԿ նախագահ

Քննարկմանը հրավիրված են համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ, փաստաբաններ, հասարակական կազմակերպություններ, միջազգային կազմակերպություններ և այլն:

Տարբեր փորձագիտական խմբերի կողմից բազմիցս բարձրաձայնվել են հոգեկան առողջության կենտրոններում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին։

Քննարկումների նոր ալիք բարձրացավ նաև, երբ 2018 թ. հոկտեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրեց չափահաս և ունակ անձի կամքին հակառակ «Հոգեկան առողջության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում պահման դեպք, որն ուղեկցվում էր նաև անձի՝ կամավոր բուժման գործընթացի բացակայությամբ, որի առնչությամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցեց վարչական վարույթ։ Արդյունքում հոգեբուժարանում արձանագրվեցին խախտումներ և տրվեցին պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ։

Մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող խնդիրներն ավելի զգայուն են դառնում, երբ անդրադարձ է կատարվում այն պայմաններին, որում պահվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք:

Կարևորելով Հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների հիմնախնդիրները և արդյունքները, ինչպես նաև այդ հաստատություններում իրական իրավիճակը քննարկելու, համապատասխան շահագրգիռ կողմերի ուշադրությունը այդ հարցերի վրա ուղղելու համար, ՀԼԱ-ն պլանավորում է փորձագիտական քննարկում:

Քննարկումը բաց է լուսաբանման համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ [email protected] էլ. հասցեով կամ +37412 755898, +37499 755 898 հեռախոսահամարներով։

Print Friendly and PDF