Մեդիա կենտրոն

«Մեդիա կենտրոնը» հարթակ է` կոչված մեկտեղելու Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը: 

«Մեդիա կենտրոնի» հիմնական առաքելությունն է երկխոսությունների, քննարկումների ու բանավեճերի խթանումը քաղաքացիական խմբերի փորձագետների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների միջև, Հայաստանում բանավեճերի մշակույթի հիմնումը, ինչպես նաև հաղորդակցության արդյունավետ ուղիների ստեղծումը քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կառույցների և առաջատար լրատվամիջոցների միջև: 

«Մեդիա Կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ:

Ծառայություններ

«Մեդիա կենտրոնի» արհեստավարժ  աշխատակազմը կազմակերպում է  քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ եւ մամլո ասուլիսներ:

Կենտրոնը ամենշաբաթյա պարբերականությամբ անցկացնում է քննարկում-բանավեճեր եւ ասուլիսներ՝ որոնք արձագանքում են մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին ու վեր հանում հասարակությանը հուզող հարցեր:

«Մեդիա կենտրոնը» նաեւ հնարավորություն է  տալիս լրագրողներին առանձին  հարցազրույցներ անցկացնելփորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ դիվանագետների հետ:

«Մեդիա կենտրոնում» անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ հեռարձակվում  «Մեդիա կենտրոնի» կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:

Դուք նույնպես կարող եք օգտվել «Մեդիա կենտրոնի» հնարավորություններից՝ նախաձեռնելով մեր տարածքում  մամլո ասուլիսներ,  քննարկումներ,  բանավեճեր կամ առանձին լրագրողների հետ հանդիպումներ:

Մեր աշխատակազմը պատրաստ է օգնել Ձեզ ՝ միջոցառումների կազմակերպման հարցում:

Միջոցառում առաջարկելու համար հարկավոր է հայտ լրացնել: Մենք կարձագանքենք հայտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Միջոցառումների բովանդակությունը եւ ձեւաչափը պետք է համապատասխանեն «Մեդիա կենտրոնի» առաքելությանն ու նպատակներին: 

«Մեդիա Կենտրոնի» գործունեությանը կարող եք հետեւել այցելելով media-center.am կայք:

 
Print Friendly and PDF