Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011-ին կհյուրընկալի Կարլ Դևիս-Բերեթը

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի DPE տեխնիկական գծով ղեկավար Կարլ Դևիս-Բերեթը 2011-ի նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-իև սեմինարներ կանցկացնի Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011 նորարար գաղափարների և նախագծերի մրցույթ մասնակիցների համար:
 
Սեմինարների նպատակն է ծանոթացնել թիմերին Մայքրոսոֆթի ամպային լուծումներին, ծրագրային ապահովման մշակման մեթոդաբանությանը, ինչպես նաև Windows հեռախոսների համար ծրագրավորման առանձնահատկություններին և առկա միտումներին: 

Մրցույթի մասնակից ծրագրավորողները հնարավորություն կստանան սեմինարների ընթացքում ձեռքբ բերած գիտելիքները կիրառել ինչպես Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011 մրցույթի ընթացքում նախագծեր մշակելիս, այնպես էլ իրենց հետագա մասնագիտական գործունեության ընթացքում:

Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011-ը նորարար գաղափարների և նախագծերի մրցույթ է: Այն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո, ուղղված է Երևան քաղաքի խնդիրների լուծմանը: Մրցույթի ընթացքում ծրագրավորողները և ոլորտային մասնագետները 24 ժամվա ընթացքում մշակում և ժյուրիին են ներկայացնում քաղաքի խնդիրներին ուղղված պատրաստի տեխնոլոգիական լուծումներ: 

Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը: Աջակիցներին են Մայքրոսոֆթը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունը, Կրոնիմետ բարեգործական հիմնադրամը, Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը, ՋիԷնՍի Ալֆան: 

 

Print Friendly and PDF