Մոբայլ տեխնոլոգիաներ՝ իրազեկ ընտրությունների համար

Առաջին անգամ Հայաստանում 40 հանրային թղթակիցներ դասընթացների եւ աշխատանքային պրակտիկայի միջոցով նախապատրաստվել են ընտրությունների լուսաբանմանը: 
    
«Մոբայլ տեխնոլոգիաներ` իրազեկ ընտրությունների համար» նախագծի նպատակն է վերապատրաստել իրազեկ հանրային թղթակիցների` որոնք ընտրությունների լուսաբանման ընթացքում հանդես կգան, որպես հիմնական լրատվամիջոցների լրագրողների «օգնականներ», պատրաստելով նյութեր mynews.am կայքի համար եւ տարածելով այլընտրանքային` հանրային թղթակցության միջոցով հավաքագրված տեղեկատվություն: 

«Մոբայլ տեխնոլոգիաներ` իրազեկ ընտրությունների համար» նախագծի շրջանակներում ս.թ. ապրիլից երկու պրոֆեսիոնալ խմբագիրներ կաշխատեն շուրջ քսան հանրային թղթակիցների հետ` ամենօրյա պարբերականությամբ համակարգելով նրանց աշխատանքը եւ նախապատրաստելով այդ խմբին` լուսաբանելու 2012 թ. մայիսի 6-ին անցկացվելիք ՀՀ խորհրդարանական ընտրությունները: 

Հանրային թղթակիցները նաեւ մասնակցելու են ընտրությունների լուսաբանման հմտություններ ուսուցանող դասընթացին, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 20-25-ը:  

«Մոբայլ տեխնոլոգիաներ` իրազեկ ընտրությունների համար» նախագծի շրջանակներում նաեւ ստեղծվելու են հեռախոսային հավելվածներ` Անդրոիդ, iOS, Windows համակարգերով աշխատող հեռախոսների համար: Հեռախոսային հավելվածների միջոցով կհեշտացվի բջջային հեռախոսներից դեպի «Իմ լուրերը» կայք թղթակցությունը: Օգտատերերը նաեւ հնարավորություն կունենան ուղարկել իրենց թղթակցությունները ամենատարբեր կառույցների, ինչպես օրինակ` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, qաղաքապետարան, ՀԿ-ներ և այլն: 

Տարբեր մասնագիտություններ ունեցող հանրային թղթակիցների կողմից ստեղծված նյութերը կտեղադրվեն «Իմ լուրերը» հանրային թղթակցության հարթակում:  

Տեղեկացնենք, որ «Մոբայլ տեխնոլոգիաներ` իրազեկ ընտրությունների համար» նախագծի նպատակն է ընտրությունների ընթացակարգի վերաբերյալ  քաղաքացիների շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը և նպաստել ընտրական գործընթացի վերաբերյալ հանրային թղթակիցների լուսաբանմանը` մոբայլ տեխնոլոգիաների օգնությամբ:

Նախագիծը ֆինանսավորվում է Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունից ստացած դրամաշնորհի միջոցով:
Այն համաֆինանսավորվում է Հանրային լրագրության ակումբի 2011-2012 թ.թ.-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում: 

Print Friendly and PDF