Դիմե'ք Գավառում նախատեսված դասընթացին մասնակցելու համար

2012 թ. հոկտեմբերի 27-30-ը Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում  կկայանա հանրային թղթակցության դասընթաց-ճամբար` գենդերային խնդիրների լուսաբանման թեմայով:  

Դասընթացը նախատեսված է Գեղարքունիքի մարզի և Երևանի հանրային թղթակիցների, բլոգերների և լրագրողների համար:

Դասընթաց-ճամբարի շրջանակներում մասնակիցները ձեռք կբերեն գենդերային խնդիրների լուսաբանման, հանրային թղթակցության և սոցիալական մեդիայի հմտություններ, հնարավորություն կունենան լրագրողական նոր գիտելիքներ ստանալ, համագործակցել եւ աշխատել լրագրողներից ու հանրային թղթակիցներից բաղկացած խմբերում՝ լուսաբանելով Գեղարքունիքի մարզում բնակվող կանանց խնդիրները:

Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը կազմակերպվում է ՀԼԱ-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով:  

Դասընթացը կազմակերպվում է նաև «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիր  միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը:
Նախագծի շրջանակում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար: 

Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակտեները:

Print Friendly and PDF