ՀԼԱ-ն մեկնարկում է «Հարց ու պատասխան» նոր նախագիծը

Հանրային լրագրության ակումբը 2012 թվականի հոկտեմբերի 8-ից մեկնարկում է «Իմ լուրերի» կայքի նոր՝ «Հարց ու պատասխան» նախագիծը, որը հնարավորություն է տալու ցանկացած քաղաքացու հասարակության համար կարեւոր նշանակություն ունեցող ոլորտների եւ դրանց առնչվող խնդիրների վերաբերյալ իրենց հուզող հարցերը  տեղադրել mynews.am կայքում:

Հավաքագրված հարցերը համապատասխան կառույցներին ուղղելու ու դրանց պատասխանները «Իմ լուրերը» կայքում հրապարակելու են Հանրային լրագրության ակումբի աշխատակիցները:

Նախագիծն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի` «Նոր տեխնոլոգիաները հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» դրամաշնորհի շրջանակներում, որը ֆինանսավորում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը: 

 

Print Friendly and PDF