Ուղարկեք պետական մարմիններին առնչվող Ձեզ հուզող հարցերը

Պետական ու հասարակական կարեւորություն ունեցող կառույցների գործունեության ու անգործության վերաբերյալ հարցե՞ր ունեք: Չունեք պատասխաննե՞ր: Մենք կգտնենք դրանք եւ լսելի կդարձնենք Ձեր խնդիրները` դրանք հասցնելով համապատասխան կառույցներին: Պարզապես ուղարկե'ք Ձեր հարցը:

Հանրային լրագրության ակումբը 2012 թվականի հոկտեմբերից մեկնարկել է «Իմ լուրերը» կայքի նոր՝ «Հարց ուղարկիր» նախագիծը, որը հնարավորություն է տալիս ցանկացած քաղաքացու` հասարակության համար կարեւոր նշանակություն ունեցող ոլորտների եւ դրանց առնչվող խնդիրների վերաբերյալ իրենց հուզող հարցերը տեղադրել «Իմ լուրերը» կայքում: 

Հավաքագրված հարցերը համապատասխան կառույցներին ուղղում ու դրանց պատասխանները «Իմ լուրերը» կայքում հրապարակում են Հանրային լրագրության ակումբի աշխատակիցները:

Print Friendly and PDF