Կանցակցվի վարպետության դաս Գավառում. հանրային թղթակցության «այբուբենը»

Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ 2012 թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ից 13:30-ը Գավառում կանցկացվի վարպետության դաս` «Սոցիալական մեդիան` որպես հանրային թղթակցության գործիք» թեմայի շուրջ:
 
Վարպետության դասը վարելու է լրագրող, Հանրային լրագրության ակումբի ծրագրերի պատասխանատու Սառա Խոջոյանը:

Վարպետության դասի շրջանակներում Սառա Խոջոյանը կներկայացնի հանրային թղթակցության «այբուբենը», մասնակիցներին կսովորեցնի էթիկապես ճիշտ և հավասարակշռված թղթակցություններ պատրաստել և օգտագործել սոցիալական մեդիան` թղթակցությունները թիրախավորված տարածելու, խնդիրներ բարձրաձայնելու համար: 

Սառա Խոջոյանը ցույց կտա նաև Հանրային լրագրության ակումբի«Իմ լուրերը» (www.mynews.am) կայքի ընձեռած հնարավորությունները` որպես հանրային թղթակցության հարթակ և հանրային վերահսկողության գործիք:

Վարպետության դասին կարող են մասնակցել ուսանողներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ:

Վարպետության դասը կանցկացվի Գավառի պետական համալսարանում (Ազատության 1, Բնագիտության մասնաշենք, 2-րդ հարկ, Համակարգչային լսարան): 

Վարպետության դասն անցկացվում է «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի  միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը:
Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար: 
Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակետները:

Print Friendly and PDF