Կանցկացվի «Հանրամատչելի կայք ստեղծելու գաղտնիքները» հանդիպում-քննարկում

Լրատվամիջոցների ներկայացուցիչները, դիզայնի հետ առնչություն ունեցող մասնագետները, ուսանողներն ու բլոգերները, հրավիրված են մասնակցելու նոյեմբերի 1-ին Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Հանրամատչելի կայք ստեղծելու գաղտնիքները» հանդիպում-քննարկմանը: 

Սա՝ UI եւ UX դիզայնի մասին Հայաստանում կազմակերպվելիք առաջին հանդիպում-քննարկումն է, ինչպես ՏՏ ոլորտի, այնպես էլ այլ մասնագետների մասնակցությամբ: 

Հանդիպումն անց են կացնելու User experience UX, User Interface UI դիզայներներ, խորհրդատուներ Վադզ (Vadz) Ղազարյանը, Իշխան Ադամյանն ու Գոռ Վարդանյանը, որոնք իրենց փորձը կներկայացնեն հանդիպման մասնակիցներին, կվերլուծեն հայկական եւ միջազգային լրատվական կայքերի դիզայնը, կքննարկեն մասնակիցների հետ դիզայնի եւ վեբի ժամանակակից միտումները:

Հանդիպման նպատակն է նպաստել հայկական լրատվական կայքերի դիզայնի բարելավմանը:

Հանդիպում-քննարկմանը կներկայացվի նաեւ ՀԼԱ հայտարարած «Զրուցեք ընթերցողի հետ ընկալելի դիզայնի միջոցով» մրցույթը, որի հաղթողը կստանա 1500 ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակ:

Միջոցառումը կազմակերպվում է ՀԼԱ` «Հեքս/Հեքըրս» («Hacks/Hackers»), այսինքն «Ծրագրավորողներ եւ չ’ծրագրավորողներ» հանդիպումների շարքի շրջանակներում, որը քննարկումների կազմակերպման ընդունված ձեւաչափ է Սիլիկոնյան հովտում, եւ իրականացվում է Հայաստանում առաջին անգամ ՀԼԱ կողմից:
 

Print Friendly and PDF