Հանրային թղթակցության մրցույթ. կանանց խնդիրները Հայաստանում

 Հանրային լրագրության ակումբը հայտարարում է պատմությունների մրցույթ` «Կանանց խնդիրները Հայաստանում» խորագրով, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով «Իմ լուրերը» ( mynews.am ) հարթակում կան

Մրցույթի հաղթողը կշահի Canon Power Shot A800 լուսանկարչական ապարատ:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհայտարարվեն 2012-ի նոյեմբերի 15-ին:
Մրցույթին կարող են դիմել ոչ միայն լրագրողներ. մենք խրախուսում ենք տարբեր զբաղվածություն ունեցող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ներգրավվածությունը հանրային թղթակցության ոլորտում:

Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու կայքում տեղադրված նյութերում բարձրացված թեմաների հանրային կարեւորությունը, տեքստերի գրագիտությունը, նյութերի ամբողջականությունը, տեղեկատվության հավաստիությունը: 

Հաշվի է առնվելու նաեւ տեղադրված նյութերի` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը: 

Տեղեկացնենք նաև, որ տեղադրված նյութերը առաջին անգամ հրապարակված պետք է լինեն mynews.am կայքում: Այլ կայքերի կողմից www.mynews.am-ից արտատպումների դեպքում հղումը www.mynews.am -ին պարտադիր է:

Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում ստուգել տեսանյութերի հավաստիությունը և հեռացնել դրանք, եթե բովանդակությունը չհամապատասխանի մրցույթի թեմատիկ ուղղվածությանն ու հակասի մեր oգտագործման պայմաններին: 

«Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի  միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար: 
Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակտեները:

Կանանց խնդիրների վերաբերյալ վերջին մեկ տարվա ընթացքում կամ տեղադրել է, կամ կտեղադրի ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային նոթագրություներ մինչև 2012 թ. նոյեմբերի 5-ը: 

 

Print Friendly and PDF