Վարպետության դաս Ալավերդիում

Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ 2013 թ. հունվարի 21-ին` ժամը 12:00-ին, Ալավերդու քաղաքապետարանի շենքում կանցկացվի վարպետության դաս` «Սոցիալական մեդիան և քաղաքացիական լրագրությունը» խորագրով:

Դասը վարելու է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:

Վարպետության դասի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ` սոցիալական մեդիայի և քաղաքացիական լրագրության վերաբերյալ: 

Մասնակիցները կծանոթանան նաև առցանց թղթակցության հմտություններին: 
Հանրային լրագրության ակումբի աշխատակից Լուսինե Ավագյանը կներկայացնի «Իմ լուրերը» (www.mynews.am) կայքի ընձեռած հնարավորությունները` որպես հանրային վերահսկողության հարթակ և գործիք: 

Վարպետության դասին կարող են մասնակցել բոլորը, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով, քաղաքացիական լրագրությամբ:

Վարպետության դասն անցկացվում է «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի  միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար: 

Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակետները:

Print Friendly and PDF