«Իմ լուրերը» հարթակի ներկայացումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Փետրվարի 14-ին Հանրային լրագրության ակումբի աշխատակիցները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիալրագրության կրտսեր սաներին ներկայացրին «Իմ լուրերը» հանրային թղթակցության հարթակը: 

Կրթահամալիրի սաները ծանոթացան կայքում հանրային թղթակիցներ դառնալու, լուսանկարներ, տեսապատմություններ և նոթագրություններ տեղադրելու, հրապարակելու, սոցիալական ցանցերով նյութերը տարածելու և մեկնաբանություններ գրելու հնարավորություններին:

Հանդիպումն անցավ բավականին ակտիվ քննարկման մթնոլորտում, և աշակերտները անընդհատ հարցեր էին ուղղում կապված կայքի խաղային տարրերի, տեխնիկական հնարավորությունների և թղթակցությունների բովանդակության հետ:

Սաների մասնակցությամբ նաև գործնական աշխատանքներ իրականացվեցին կայքում գրանցվելու, նյութեր տեղադրելու և տարածելու ուղղությամբ:

Մեդիալրագրության սաները մեծ ոգևորությամբ ընդունեցին հանրային թղթակիցներ դառնալու գաղափարը:  Հանդիպման հաջորդ օրն իսկ նրանցից շատերը դարձան կայքի օգտատերեր և սկսեցին թղթակցել:

«Իմ լուրեր» կայքը ստեղծվել է Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի կողմից ստացված դրամաշնորհի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցներով: Կայքի զարգացումը հնարավոր է իրականացնել Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցության շնորհիվ:

Print Friendly and PDF