«Իմ լուրերը» կայքի ներկայացումը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում

Մարտի 20-ին Հանրային լրագրության ակումբի աշխատակիցները Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ներկայացրեցին հունվարի 15-ին գործարկված «Mynews.am» կայքը:

Ներկա ուսանողներին և դասախոսներին ներկայացրեցին, թե ինչպես պետք է  իրենց տեսանյութերը, լուսանկարներն ու նոթագրությունները տեղադրեն mynews.am կայքում: Ներկաներին օրինակներով ցույց տրվեց, թե ինչպես կարող են բարձրացնել խնդիրներ ու փորձել գտնել այդ խնդիրների պատասխանները սոցիալական ցանցերում տեղակայաված պետական կառույցների էջերի միջոցով:

Կայքի հիմնադիր Սեդա Մուրադյանն օրինակ բերեց, թե ինչպես է հանրային թղթակիցը mynews.am-ում բարձրաձայնել իր համայնքում աղբանոց դարձած մի վայրի մասին ու այդ հղումը տեղադրել համապատասխան համայնքի ֆեյսբուքյան էջում, որից կարճ ժամանակ անց խնդիրը լուծվել էր և համապատասխան վայրում տեղադրվել էր ցուցատախտակ՝ աղբը չթափելու խնդրանքով: 

Print Friendly and PDF