MyNews հարթակ

MyNews

Հանրային լրագրության ակումբը 2012 թ-ից  գործարկել է «Իմ լուրերը»քաղաքացիական թղթակցության հարթակը, որը խաղային կառուցվածքի եւ պարգեւատրումների համակարգի միջոցով խրախուսում է համացանցի օգտատերերին` դառնալ պասիվ լուր սպառողից` ակտիվ տեղեկատվություն ստեղծող:

«Իմ լուրերը»-ի հանրային թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների համար ստեղծված հարթակ է, որը հնարավորություն է տալիս տեքստային, ֆոտո թղթակցությունների եւ տեսանյութերի միջոցով վեր հանել սոցիալական կարեւորության ու համայնքային խնդիրներ, պատմել չպատմված պատմություններ, կիսվել խոհերով ու մտորումներով:

«Իմ լուրերը»-ի օգտատերերը յուրաքանչյուր թղթակցության համար ստանում են  վարկանիշային միավորներ եւ ամենաակտիվները կարող են հայտնվել առաջատար թղթակիցների շարքում:

Ակտիվ եւ իմաստալից թղթակցությունների հեղինակները ստանում են հատուկ մրցանակ՝ սահմանափակ քանակությամբ արտադրված «Իմ լուրերը» կայքի խորհրդանշանով բաժակներ:

Ժամանակ առ ժամանակ կայքում հայտարարվում են նաեւ թղթակցային մրցույթներ՝ արժեքավոր մրցանակներով:

«Իմ լուրերը» հարթակի հանրային թղթակիցները ակտիվորեն լուսաբանել են 2012-ից ի վեր Հայաստանում անցկացված համապետական նշանակության ընտրությունները: Հանրային լրագրության ակումբը երկու տարի շարունակ, 2012-2013 թթ.վերապատրաստել է ավելի քան 150 հանրային թղթակից՝ Երեւանում եւ Հայաաստանի մարզերում, որոնք էլ եւ ընդգրկված են եղել ընտրությունների լուսաբանման ծավալուն միջոցառումներում:

Հանրային թղթակիցները նաեւ ակտիվորեն լուսաբանում են կարեւորագույն սոցիալական ու համայնքային խնդիրներ՝ հետամուտ լինելով այդ խնդիրների լուծմանն ու հրապարակայնացմանը:

Հանրային լրագրության ակումբը եւ «Իմ լուրերը» հարթակի խմբագիրը աջակցում են բոլոր հանրային թղթակիցներին՝ կազմակերպելով հանրային թղթակցությունների արտատպումը առցանց պրոֆեսիոնալ լրատվամիջոցներում, ինչպես նաեւ ուղղորդում են լուսաբանված խնդիրները համապատասխան կառույցներ` լսելի դարձնելով հանրային թղթակիցների մտահոգությունները ու աջակցելով այդ խնդիրների լուծման ընթացքին:

«Իմ լուրերը» հարթակը ստեղծվել է մի շարք միջազգային հովանավոր կազմակերպությունների եւ ծրագրերի աջակցության շնորհիվ, որոնց թվում են՝ «Այլընտրանքային մեդիա ռեսուրսներ» ծրագիրը, Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունը, Նորվեգիայի կառավարությունը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը:

Share via
Send this to a friend