Դասընթաց՝ «Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները» թեմայով
- February 7, 2019
- Category: Նորություններ, Փաստերի ռադարի նորություններ
Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) նախաձեռնությամբ փետրվարի 5-7-ը Երևանում լրագրողների համար կազմակերպվել է դասընթաց «Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները» թեմայով:
Դասընթացը վարում էր “Conflict Intelligence Team” (CIT) հետաքննական խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևը (Ruslan Leviev) Ռուսաստանից: Դասընթացի ծրագիրը մշակվել էր “Bellingcat”-ի հետ համատեղ։
Դասընթացի ժամանակ ներկայացվեցին CIT-ի իրականացրած հետաքննությունների օրինակները, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների ճշգրտման, ֆեյսբուքում ընդլայնված որոնման, լուսանկարների և տեսանյութերի ներբեռնման վերաբերյալ տվյալների ճշտման մեթոդները: Բացի այդ, մասնակիցները հմտություններ ձեռք բերեցին օգտվել տվյալների բաց բազաներից, տեղեկություններ փնտրել աշխարհագրական տեղանքի, փոխադրամիջոցների, մարդկանց, կազմակերպությունների մասին և գործնականում կիրառել տվյալ գործիքները:
Դասընթացին մասնակցեցին Հետք, Кавказский Узел, CIvilNet, Ամփոփ Մեդիա, Իրազեկ քաղաքացիների միավորում, Հանրային կապերի ևտեղեկատվության կենտրոնի և Հայաստանի այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անկախ լրագրողներ:
Դասընթացը կազմակերպվել էր «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի շրջանակներում:
«Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագիծն իրականացվում է Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիրհանդիսացող Բլեք Սի Թրասթի (Black Sea Trust) ֆինանսավորմամբ, ինչպես նաև Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացմանգործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողականնյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչներիփաստերի ստուգման հմտությունները՝ նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։