«Կովիդ-19 արագ արձագանքում»

Նոր կորոնավիրուսով ստեղծված արտակարգ դրության պայմաններում Հանրային լրագրության ակումբը նախաձեռնեց «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագիրը, որի իրականացման աջակցությունը ցուցաբերեց Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը։

Ծրագիրը նպատակաուղղված էր խթանելու հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կորոնավիրուսի և դրանով պայմանավորված նոր իրավիճակի վերաբերյալ։ Այն թիրախավորում էր հանրային առողջությունը, սոցիալական պատասխանատվությունը, մարդու իրավունքները, քաղաքացիական պատասխանատվությունը, պետության և հանրության միջև համագործակցությունը և այլն։  Նորարարությամբ տարբերավող այս ծրագիրը բաղկացած էր մի քանի բաղադրիչներից․

  • Փաստագրման բաղադրիչ (ֆիլմարտադրություն) – Փաստագրական ֆիլմի ստեղծման գործընթացում ՀԼԱ-ն իրականացրել է հարցազրույցներ, հետազոտություններ և ուսումնասիրություններ առողջապահության, կրթության, տնտեսության, մեդիայի և տեղեկտվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Շեշտը դրվել է ոլորտի փորձագետների և շահառուների կարծիքի և դիրքորոշման արտահայտման, փաստացի իրավիճակի նկարագրության և սեփական փորձի ներկայացման վրա։
  • Տեղեկատվական բաղադրիչ (հանրային իրազեկում) – ՀԼԱ-ն մշակել է հանրային իրազեկումն ապահովելու մի քանի եղանակներ։ Ծրագրի միջոցով ստեղծվել են մեդիա արտադրանքի մի քանի տեսակներ՝ վեբինարներ, քննարկումներ, պաստառներ, սոցիալական մեդիա մարտահրավերներ։ Վեբինարների հիմքում եղել են մի քանի կարևոր թեմաներ, որոնք համավարակի պայմաններում է՛լ ավելի արդիականացել են և մեծացրել են պահանջարկն իրենց նկատմամբ, օրինակ՝ հոգեբանական թեմաներ, որոնք աջակցել են մասնակիցներին և հետևորդներին հաղթահարել հոգեբանական լարվածությունն ու խոչընդոտները արտակարգ դրության, մեկուսացման և ինքնամեկուսացման պայմաններում, բժշկական թեմաները՝ սեփական առողջության պահպանման վերաբերյալ, եղել են նաև փաստերի ստուգման և տեղեկությունների ճշգրտման, մեդիագրագիտության և քննադատական մտածողության վերաբերյալ մի շարք թեմաներ։ Պաստառների միջոցով հանրությանը ներկայացվել է համավարակից զերծ մնալու խորհուրդները՝ «Տանը մնա», «Մի՛ համբուրվիր», «Անիմացիոն խորհուրդներ» շարքերով։

Այս բաղադրիչում ստեղծվել է նաև չաթբոտ ծառայությունը, որը երկլեզու (հայերեն և անգլերեն) համակարգով աջակցում է օգտատերերին՝ պատասխանելով իրենց հարցերին՝ պատասխանների մեջ ներառելով նորություններ, պաշտոնական հրապարակումներ, վիճակագրություններ,  առողջապահական խորհուրդներ և այլն։

Հանրային իրազեկման բաղադրիչում անմասն չեն մնացել սոցիալական գովազդները, որոնք նկարահանվել են ՀԼԱ-ի կողմից։ Սոցիալական գովազդների ստեղծման գործընթացին մասնակցել են բազմաթիվ դերսաններ, երգիչներ, իրավապաշտպաններ, բժիշկներ, երեխաներ և ՀՀ քաղաքացիներ՝ դրանով այն մատչելի և հասանելի դարձնելով հանրության բոլոր խմբերի համար։ ՀԼԱ-ն հատուկ ուշադրություն է դարձրել նաև ներառականությանը և իր սոցիալական գովազդներում ապահովել է համաժամանակյա ժեստերի լեզվով թարգմանությունը։

  • Տվյալների հավաքագրման բաղադրիչ (տեղեկատվության հավաքագրում) – Այս բաղադրիչով իրականացվել է ծրագրային արտադրանքների մեկտեղում ընդհանուր հարթակում, որտեղ նաև զետեղված է դեպքերի, իրադարձությունների և նորությունների ժամանակագրական ժապավենը (խրոնիկա)։ Այն մշտապես թարմացվում է և այցելուներին է ներկայացնում Հայաստանում կորոնավիրուսի տարածման օրվանից մինչ այժմ տեղի ունեցածը՝ ըստ ժամանակագրական հերթականության։

Հայաստանում նոր կորոնավիրուսի տարծման տեմպերը մեղմացնելու, հանրային առողջությունը պահպանելու, ստեղծված այս միջավայրում առավել հարմարավետ և ադապտատիվ ապրելու և առկա խոչընդոտները համատեղ հաղթահարելուն ուղղված այս ծրագիրն իր բազմաբևեռ մոտեցմամբ թիրախավորել է Հայաստանի ողջ բնակչությանը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով տեղեկատվական հոսքերի զարկերակը, ներկայացնելով անհրաժեշտն ու պահանջվածը, ապահովելով փոփոխությունների այս շրջանի անցումային փուլի կայունությունը։

Նորություններ

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին

Այլ նախագծեր

  • Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Արագ արձագանքում (ATNP արագ արձագանքում)

    Ծրագրի անվանումը՝ Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. արագ արձագանքում (ATNP Rapid Response) Դոնոր կազմակերպություն՝ Եվրոպական միություն Առաջատար կազմակերպություն՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամ (ԵՀՀ) Իրականացնող կազմակերպություններ` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային քաղաքականությունների կենտրոն ՀԿ-ն Հայաստանից և Անադոլու Կուլտուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը Թուրքիայից: ՀԼԱ համագործակցություն՝ Հանրային

    Մարտի 20, 2023
  • Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ

    Ծրագրի անվանում՝ «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» Ծրագրի ֆինանսավորում՝ ԱՄՆ պետքարտուղարություն   Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) Ծրագրի գործընկերներ՝ «Քայլ առ քայլ» հիմնադրամ, «Կրթական ակադեմիա» ընկերություն, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ, «Հեքիաթերեն» ինտերակտիվ թատրոն Իրականացման ժամկետներ՝  Հոկտեմբեր 2022 թ․ – հոկտեմբեր 2023 թ․ Բյուջե՝ 50․000 ԱՄՆ դոլար   Ծրագրի նպատակը

    Դեկտեմբերի 8, 2022
Share via
Send this to a friend