Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն

Հանրային լրագրության ակումբը մեկնարկել է «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագիրը, որը ընդգրկելու է 2020 թ-ի դեկտեմբեր 31- 2021թ․ մայիս 31 ժամանակահատվածը։ Ծրագիրը ֆինանսավորում է EED (European Endowment for Democracy) կազմակերպությունը։
Ծրագրի թիրախում նախևառաջ Արցախյան 2-րդ պատերազմը և դրա հետևանքները լուսաբանած լրագրողները, օպերատորները, ֆոտոլրագրողները, վավերագրողները, մոնտաժողները, լրատվամիջոցների ղեկավարները և քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններ են, որոնք տեղեատվական գործունեություն են իրականացնում։
Ծրագրի թիրախ խումբ են հանդիսանում նաև հոգեբանները, որոնց վերապատրաստվելու հնարավորություն է տրվելու՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումների ուղղությամբ։
Ծրագրի հիմնական նպատակներն են լրագրողների և մեդիա աշխատողների արագ և ճկուն աջակցության հնարավորությունը , նրանց բժշկական և հոգեբանական օգնության տրամադրումը, միջազգային մարդասիրական օրենսդրության, առաջին օգնության, թվային և անձնական տվյալների անվտանգության ուղղությամբ մասնագիտական կարողությունների զարգացումը և լրագրողների ու հանրության շրջանում հոգեբանական պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։
Վերոնշյալ նպատակների իրականացման համար կազմակերպվելու են մի շարք դասընթացներ՝ միջազգայնորեն ճանաչված ամերիկյան «Dart լրագրության և տրավմայի կենտրոնի», հոգեբանական պաշտպանության և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով զբաղվող (PTSD) մասնագետների կողմից ։
«Արագ արձագանքման ֆոնդ» ծրագիրն իրականացնում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն։ Ծրագրի շրջանակներում ձևավորվել է նաև համակարգող կոնսորցիում, որի կազմում են ՝ Մեդիա նախաձեռնության կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը: Կոնսորցիումը մշակելու է նախաձեռնության երկարաժամկետ տեսլականը, առաքելությունն ու ռազմավարությունը։
Ծրագրի բյուջեն՝ 41.020 ԱՄՆ դոլար։
Նորություններ
-
Ընդունելություն․ Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի 2-րդ և 3-րդ հոսքի դասընթացներ
Երկու սերունդ կողք կողքի։ Հենց այսպես էլ մեկնարկում ենք մի նոր շրջան կրտսեր և ավագ լրագրողների համար, որտեղ բոլորս միասին կխորանանք փաստերի ստուգման մեջ։ Ուրախ ենք տեղեկացնել, որ Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի նոր հոսքի դասընթացներն արդեն ադապտացված՝ ըստ մասնագիտական կարողությունների, սպասում են հայտադիմումների պրոֆեսիոնալ լրագրողներից և ուսանող-լրագրողներից։ Երկու հոսքի զուգահեռ դասընթացներում պրոֆեսիոնալ լրագրողները հնարավորություն
Մարտի 17, 2023 -
Հայտարարություն «Aravot.am»-ի յութուբյան ալիք հաքերային հարձակման վերաբերյալ
Մարտի 14-ին հաքերային հարձակման արդյունքում կոտրվել է «Aravot.am» լրատվական կայքի յութուբյան ալիքը, ջնջվել տեսանյութերի ողջ արխիվը։ Ըստ կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խմբագրությունն անոնս է տեղադրել հետևյալ բովանդակությամբ․ «․․․Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»: Այն վերաբերում էր մոտակա
Մարտի 16, 2023 -
Հայտարարություն տեղեկատվության ազատությանը վերաբերող մի շարք նոր օրենքների և օրինագծերի վերաբերյալ
13 մարտի, 2023թ․, Երևան Մարտի 1-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած օրինագծերի ծավալուն մի փաթեթ, որի հիմքում «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքն է։ Ի թիվս շատ այլ վիճահարույց փոփոխությունների, որոնց անհրաժեշտությունը լրացուցիչ մասնագիտական վերլուծության կարիք ունի, խորհրդարանը նոր սահմանափակում մտցրեց նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։ Մասնավորապես՝ դրա 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, որը
Մարտի 14, 2023 -
ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը՝ ի աջակցություն Վրաստանի քաղաքացիական հասարակության և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների
Սույն թվականի մարտի 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել մասշտաբային բողոքի խաղաղ ակցիա, որն անցկացվում էր, այսպես կոչված, «Ռուսական օրենքի» ընդունման դեմ։ Չնայած մի շարք միջազգային կազմակերպությունների և հարևան երկրի քաղաքացիական հասարակության այդ օրենքի վերաբերյալ բացասական գնահատականի՝ Վրաստանի խորհրդարանն, այդուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։ Երեկ տեղի ունեցած բողոքի խաղաղ ակցիայի
Մարտի 9, 2023 -
Հայաստանի քաղաքացիական հասարակության դատապարտող հայտարարությունը մարտի 5-ին Ադրբեջանի կողմից արցախցի ոստիկանների թիրախավորման վերաբերյալ
07 Մարտ 2023 Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոնշյալ կազմակերպություններս, պահանջում ենք միջազգային գործընկերներից խստորեն և անվերապահորեն դատապարտել 2023թ. մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայողների սպանությունը: Մենք հավատում ենք, որ այս բնույթի կազմակերպված հարձակում կարող էր տեղի ունենալ միայն Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հանձնարարությամբ և հովանավորչությամբ: Դա
Մարտի 7, 2023
Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին
Այլ նախագծեր
-
Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Արագ արձագանքում (ATNP արագ արձագանքում)
Ծրագրի անվանումը՝ Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. արագ արձագանքում (ATNP Rapid Response) Դոնոր կազմակերպություն՝ Եվրոպական միություն Առաջատար կազմակերպություն՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամ (ԵՀՀ) Իրականացնող կազմակերպություններ` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային քաղաքականությունների կենտրոն ՀԿ-ն Հայաստանից և Անադոլու Կուլտուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը Թուրքիայից: ՀԼԱ համագործակցություն՝ Հանրային
Մարտի 20, 2023 -
Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ
Ծրագրի անվանում՝ «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» Ծրագրի ֆինանսավորում՝ ԱՄՆ պետքարտուղարություն Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) Ծրագրի գործընկերներ՝ «Քայլ առ քայլ» հիմնադրամ, «Կրթական ակադեմիա» ընկերություն, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ, «Հեքիաթերեն» ինտերակտիվ թատրոն Իրականացման ժամկետներ՝ Հոկտեմբեր 2022 թ․ – հոկտեմբեր 2023 թ․ Բյուջե՝ 50․000 ԱՄՆ դոլար Ծրագրի նպատակը
Դեկտեմբերի 8, 2022