- Դեկտեմբերի 8, 2022
- Բաժին.
Ծրագրի անվանում՝ «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ»
Ծրագրի ֆինանսավորում՝ ԱՄՆ պետքարտուղարություն
Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)
Ծրագրի գործընկերներ՝ «Քայլ առ քայլ» հիմնադրամ, «Կրթական ակադեմիա» ընկերություն, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ, «Հեքիաթերեն» ինտերակտիվ թատրոն
Իրականացման ժամկետներ՝ Հոկտեմբեր 2022 թ․ – հոկտեմբեր 2023 թ․
Բյուջե՝ 50․000 ԱՄՆ դոլար
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է հայ մանկավարժներին ավելի լավ զինել մեդիա և տեղեկատվական գրագիտության գիտելիքներով և հմտություններով, բարձրացնել նրանց թվային անվտանգության կարողությունները, օգնել նրանց առավել լավ հասկանալու անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը, ձեռք բերելու ծրագրի շրջանակում մշակված մեդիա և տեղեկատվական գրագիտության ռեսուրսներ և կրթական պլաններ, որոնք պետք է ներմուծվեն նախադպրոցական կրթական համակարգ։
Ծրագրի վերջնական նպատակն է հասնել Հայաստանում մեդիագրագետ մանկավարժների ընդլայնմանը` բազմապատկելով նրանց գիտելիքներն ու հմտությունները իրենց գործընկերների և նախադպրոցական համակարգի աշակերտների շրջանում՝ ապատեղեկատվությանը դիմակայուն հասարակություն կառուցելու համար:
Բացի այդ, եթե մեդիա և տեղեկատվական գրագիտությունը, ինչպես նաև քննադատական մտածողությունն ինտեգրվեն նախադպրոցական համակարգում, ապա Հայաստանի նախադպրոցական երեխաները, ծնողներն ավելի լավ կզինվեն անհրաժեշտ հմտություններով և քննադատական մտածողությամբ, այդպիսով` ավելի լավ պաշտպանված կլինեն մեդիա և տեղեկատվական տարածքում վնասակար ազդեցությունից:
Ծրագրի խնդիրները
- Մանկավարժների՝ մեդիա և տեղեկատվական գրագիտության կարողությունների զարգացում։
- Մանկավարժների՝ մեդիա և տեղեկատվական գրագիտություն ուսուցանելու կարողությունների զարգացում։
- Կրթական ռեսուրսների մշակում նախակրթարանների մանկավարժների համար (օր․՝ թեմատիկ նյութեր, կրթական մեթոդաբանություն, կրթական պլաններ, և այլն)։
- Երևանի և Հայաստանի մարզերի նախադպրոցական հաստատություններում «Կըտ-կըտ ճուտիկ» և «Գողացված արևը» հեքիաթների նորարարական մոտեցմամբ ներկայացումներ՝ «Հեքիաթերեն» ինտերակտիվ թատրոնի միջոցով։
- Մեդիա և տեղեկատվական գրագիտության կարևորության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, պետական կառույցների հետ առկա համագործակցության զարգացում՝ առավել մեծ թվով շահառուների ներգրավման ու նախադպրոցական կրթական ծրագրերում մեդիա և տեղեկատվական գրագիտությունը խթանելու նպատակով։
- Նախադպրոցական և տարրական դպրոցների մեդիա և տեղեկատվական գրագիտության ծրագրերի միջև կապերի հաստատում, նախադպրոցականների համար մշակված ռեսուրսների փորձարկում տարրական դպրոցի ուսուցիչների հետ՝ մեդիա և տեղեկատվական գրագիտության վերաբերյալ քննարկումներում նրանց ներգրավելու և ապագա նախագծերի համար նոր հայեցակարգեր ստեղծելու համար:
Ծրագրի գործողությունները և արդյունքները
Գործողություն 1: Նախակրթարանների մանկավարժների մեդիագրագիտության կարողությունների զարգացում։
ՀԼԱ-ն, ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ տեղական փորձագետների հետ, կանցկացնի մեդիա և տեղեկատվական գրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված սեմինարներ և վեբինարներ՝ նախատեսված նախակրթարանների մանկավարժների և տնօրենների համար։ Ընդհանուր առմամբ, 6 վեբինար կանցկացվի տեղացի և 2 վեբինար՝ միջազգային փորձագետների կողմից՝ նախակրթարանների 400 մանկավարժների համար։ Ակնկալվում է, որ յուրաքանչյուր վեբինար կունենա միջինը 40-50 մասնակից։
Գործողություն 2: Մանկավարժների՝ մեդիա և տեղեկատվական գրագիտություն ուսուցանելու կարողությունների զարգացում։
Հայաստանի պետական մանկարավարժական համալսարանի և «Քայլ առ քայլ» հիմնադրամի փորձագետները կմշակեն 6 TOT վեբինար և 2 TOT սեմինար՝ զարգացնելու մանկավարժների կարողությունները նախադպրոցական մակարդակում մեդիա և տեղեկատվական գրագիտության ուսուցման հարցում: Կկազմակերպվի 2 սեմինար՝ յուրաքանչյուրը 2 օր տևողությամբ, որին կմասնակցեն նախակրթարանների՝ վեբինարներից ընտրված մանկավարժներ։ Սեմինարների մասնակիցների առավելագույն թիվը կլինի 15, մինչդեռ վեբինարները բաց կլինեն մինչև 25 մասնակիցների համար։ Վեբինարներին որպես դիտորդ կարող են մասնակցել նաև տարրական դպրոցի ուսուցիչները, որպեսզի ներկայացնեն իրենց կարծիքը TOT-ների, կրթական ռեսուրսների վերաբերյալ, ինչպես նաև իրենց համայնքում հետաքրքրություն առաջացնեն մեդիագրագիտության նկատմամբ։
Գործողություն 3: Նախադպրոցական հաստատությունների ուսուցիչների համար ուսումնական ռեսուրսների ու թեմատիկ նյութերի մշակում և հրապարակում։ Ուսուցման ռեսուրսները հիմնված կլինեն երեխաների պատմությունների վրա, որոնք օգտագործվում են նախադպրոցական ծրագրերում և ծանոթ են երեխաներին և ուսուցիչներին: Ընդհանուր առմամբ, կստեղծվեն երեք տեսակի ռեսուրսներ։ Կմշակվի կրթական ռեսուրսների երկու փաթեթ՝ յուրաքանչյուրը նվազագույնը 20 էջ՝ ի լրումն հրատարակվող գրքերի: Նյութերը կբաժանվեն թիրախային խմբերին, օրինակ՝ նախադպրոցական և տարրական դասարանների ուսուցիչներին:
Գործողություն 4: Մեդիա և տեղեկատվական գրագիտության վերաբերյալ պատմվածքների հրատարակում երեխաների համար՝ Հայաստանի մարզերում առավել լայն տարածման նպատակով։ Ծնողների համար մեդիա և տեղեկատվական գրագիտության բացատրական քայլ առ քայլ ուղեցույցների մշակում, որը կներկայացնի մեդիա և տեղեկատվական գրագիտության հիմնական սկզբունքները, կբացատրի տերմինաբանությունը և կտրամադրի խորհուրդներ թվային անվտանգության համար:
Գործողություն 5. Երևանի և Հայաստանի մարզերի նախադպրոցական հաստատություններում «Կըտ-կըտ ճուտիկ» և «Գողացված արևը» հեքիաթների նորարարական մոտեցմամբ ներկայացումներ՝ «Հեքիաթերեն» ինտերակտիվ թատրոնի միջոցով։