Ընթացիկ Նախագծեր

 

Ծրագրի անվանում՝ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» (MILA)

Ծրագրի ֆինանսավորում՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակ 

Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)

Իրականացման ժամկետներ՝ Նոյեմբերի 1, 2021 թ․ – հունիսի 30, 2023 թ․

Բյուջե՝ 175.000 ԱՄՆ դոլար

 

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ապատեղեկատվությանը դիմակայուն հասարակության ձևավորմանը՝

  • քաղհասարակության, մեդիայի ներկայացուցիչների կարողությունների զարգացման, հանրային, մասնավոր և պետական ոլորտների միջև կայուն համագործակցության խթանման,
  • տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կրթության ու մեդիա ոլորտների կարիքներին արձագանքող հարթակների մշակման,
  • մարզաբնակ երիտասարդների՝ փաստերի ստուգման ու ապատեղեկատվությունը, մանիպուլյացիան և քարոզչությունը ճանաչելուն ուղղված կարողությունների զարգացման միջամտությունների միջոցով։

Ծրագրի արդյունքում նախատեսված է․

  1. Տեխնոլոգիական և մեդիա համայնքների համագործակցության արդյունքում մշակել գործիքներ, որոնք կնպաստեն  Հայաստանի հասարակության մեդիագրագիտության զարգացմանը, ապատեղեկատվությունից պաշտպանվածությանը։
  2. Զարգացնել հայաստանյան լրատվամիջոցների աշխատողների կարողությունները մեդիագրագիտության, փաստերի ստուգման, ապատեղեկատվության բացահայտման գործում, քանզի, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս, ընդլայնվում է ապատեղեկատվության մակարդակը։
  3. Բարելավել Հայաստանի, հատկապես` մարզերում գործող մեդիա ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև երիտասարդների թվային անվտանգության և տվյալների գաղտնիության կարողությունները:

Հիմնական գործողությունները

  1. Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի կազմակերպում, որը լինելու է հետազոտական և կրթական կենտրոն՝ նախատեսված Երևանի և մարզերի լրատվամիջոցների աշխատակիցների համար։ Կենտրոնը նախատեսում է անցկացնել վերապատրաստումներ՝ բաց հայտարարությամբ ընտրված մասնակիցների համար։ Վերապատրաստման ծրագիրը մշակվելու և անցկացվելու է հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից։  Յուրաքանչյուր մասնակից, հաջողությամբ վերապատրաստումն անցնելուց հետո, հնարավորություն կունենա մասնակցել անհատական նախագծերի մրցույթի և, հաղթելու դեպքում, մեդիագրագիտության, փաստերի ստուգման, կամ այլ հարակից թեմաներով լրագրողական նախագիծ իրականացնել։
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումներով մեդիա դաշտի կարիքներից բխող, փաստերի ստուգման, հետազոտական ու հետաքննական լրագրությանը խթանող հարթակի ստեղծում՝ միջազգային ու տեղական մասնագետների մասնակցությամբ։
  3. Նորարարական հեքըթոնյան մրցույթ՝ մեդիա և տեղեկատվական գրագիտության համար լուծումներ գտնելու նպատակով՝ ՏՏ, մեդիա, մեդիա գրագիտության մասնագետների մասնակցությամբ։ Հեքըթոնի  մրցանակային ֆոնդը կազմում է 15.000 ԱՄՆ դոլար։ Այս միջոցառումն իրականացվելու է ISTC հիմնադրամի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և այլ գործընկերների հետ համագործակցությամբ։
  4. Ապատեղեկատվության և քարոզչության դիմակայությանը նվիրված կոնֆերանսի անցկացում՝ միջազգային փորձագետների, Կառավարության, քաղհասարակության, մեդիա ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։
  5. Վարպետության դասընթացների անցկացում Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի երիտասարդների համար՝ թվային անվտանգության, տվյալների պաշտպանության վերաբերյալ:

Ծրագրի թիրախային խմբերը

ԶԼՄ-ների աշխատակիցներ, լրագրության բաժինների ուսանողներ, մարզերի երիտասարդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ՏՏ կազմակերպություններ:

Ծրագրի արդյունքները

  • Երևանի և մարզերի լրատվամիջոցների 36 վերապատրաստված աշխատակից (լրագրող, խմբագիր, ֆոտոլրագրող, առցանց բովանդակության ստեղծող)։ Շրջանավարտների կողմից մշակված, մեդիագրագիտությունը խթանող, փաստերի ստուգման գործիքակազմի կիրառմամբ 6 նախագիծ, որոնք կստանան դրամաշնորհներ,
  • Փաստերի և տեղեկատվական նյութերի ստուգմանն աջակցող թվային գործիքի մշակում և գործարկում,
  • Ապատեղեկատվության և վնասակար քարոզչության դիմակայությանը նվիրված միջազգային կոնֆերանսի անցկացում՝ ներառելով նվազագույնը 60 մասնակից,
  • Հայաստանի 5 մարզերի 100 վերապատրաստված երիտասարդ՝ թվային անվտանգության, տվյալների պաշտպանության ուղղությամբ,
  • Հայաստանյան ՏՏ և մեդիա ոլորտների ներկայացուցիչների համագործակցություն ապատեղեկատվության դեմ պայքարի գործում՝ մեդիա և տեղեկատվական գրագիտությանն ուղղված Հեքըթոնի շրջանակում, 3 հաղթող սթարթափ նախագծի ընտրություն,
  • Հանրության լայն շերտերի, մասնավորապես՝ մեդիա դաշտի, կարողությունների խթանում՝ դիմակայելու ապատեղեկատվությանը և կեղծ լուրերին։

 

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում:

 



Share via
Send this to a friend