«Իմ լուրերը» քաղաքացիական թղթակցության հարթակ

Հանրային լրագրության ակումբը 2012 թ-ին  գործարկեց «Իմ լուրերը» քաղաքացիական թղթակցության հարթակը, որը խաղային կառուցվածքի եւ պարգեւատրումների համակարգի միջոցով խրախուսում էր համացանցի օգտատերերին` դառնալ պասիվ լուր սպառողից` ակտիվ տեղեկատվություն ստեղծող:

«Իմ լուրերը»-ի հանրային թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների համար ստեղծված հարթակ էր, որը հնարավորություն էր տալիս տեքստային, ֆոտո թղթակցությունների եւ տեսանյութերի միջոցով վեր հանել սոցիալական կարեւորության ու համայնքային խնդիրներ, պատմել չպատմված պատմություններ, կիսվել խոհերով ու մտորումներով:

«Իմ լուրերը»-ի օգտատերերը յուրաքանչյուր թղթակցության համար ստանում էին  վարկանիշային միավորներ եւ ամենաակտիվները կարող էին հայտնվել առաջատար թղթակիցների շարքում:

Ակտիվ եւ իմաստալից թղթակցությունների հեղինակները ստանում էին հատուկ մրցանակ՝ սահմանափակ քանակությամբ արտադրված «Իմ լուրերը» կայքի խորհրդանշանով բաժակներ:

Ժամանակ առ ժամանակ կայքում հայտարարվում էին նաեւ թղթակցային մրցույթներ՝ արժեքավոր մրցանակներով:

«Իմ լուրերը» հարթակի հանրային թղթակիցները ակտիվորեն լուսաբանել են 2012-ից ի վեր Հայաստանում անցկացված համապետական նշանակության ընտրությունները: Հանրային լրագրության ակումբը երկու տարի շարունակ, 2012-2013 թթ.վերապատրաստել է ավելի քան 150 հանրային թղթակից՝ Երեւանում եւ Հայաաստանի մարզերում, որոնք էլ եւ ընդգրկված են եղել ընտրությունների լուսաբանման ծավալուն միջոցառումներում:

Հանրային թղթակիցները նաեւ ակտիվորեն լուսաբանում էին կարեւորագույն սոցիալական ու համայնքային խնդիրներ՝ հետամուտ լինելով այդ խնդիրների լուծմանն ու հրապարակայնացմանը:

Հանրային լրագրության ակումբը եւ «Իմ լուրերը» հարթակի խմբագիրը աջակցում էին բոլոր հանրային թղթակիցներին՝ կազմակերպելով հանրային թղթակցությունների արտատպումը առցանց պրոֆեսիոնալ լրատվամիջոցներում, ինչպես նաեւ ուղղորդում էին լուսաբանված խնդիրները համապատասխան կառույցներ` լսելի դարձնելով հանրային թղթակիցների մտահոգությունները ու աջակցելով այդ խնդիրների լուծման ընթացքին:

«Իմ լուրերը» հարթակը ստեղծվել էր մի շարք միջազգային հովանավոր կազմակերպությունների եւ ծրագրերի աջակցության շնորհիվ, որոնց թվում են «Այլընտրանքային մեդիա ռեսուրսներ» ծրագիրը, Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունը, Նորվեգիայի կառավարությունը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը:

Նորություններ

  • ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է միաժամանակ մի քանի գործ՝ դատավորների իրավունքների խախտումների վերաբերյալ

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանից ստացած մի շարք գործեր կոմունիկացրել է՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են դրանք ներկայացվել՝ երկու տարի առաջ, թե ընդամենը երկու ամիս առաջ։ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՄԻԵԴ-ն արագ ընթացք է տվել շուրջ տասնյակ հայ դատավորների կողմից

    May 20, 2025
  • «Համախոհներին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենքներ» ֆիլմի ցուցադրություն և քննարկում` Երևանում

    Մայիսի 23-ին, ժամը 16։00-ին, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի գրասենյակում (Պրահայի փողոց, 18 շենք) տեղի կունենա «Համախոհներին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենքներ» ֆիլմի ցուցադրությունը և քննարկում, որի ընթացքում որպես բանախոս հանդես կգա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Հանրային լրագրության ակումբը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու այս միջոցառմանը, որի համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ մինչև

    May 16, 2025
  • Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է

    Հանրապետության նախագահին ներման խնդրագիր է ներկայացրել 18 դատապարտյալ: Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել բոլորը մերժելու մասին։ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է» թեմայով քննարկման ընթացքում իրավապաշտպաններն ընդգծել են նման որոշումների թափանցիկության կարևորությունը։ Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am)

    May 16, 2025
  • «Վեթինգ չեղավ, որովհետև քաղաքական կամքը տեղում չէր»․ Հասմիկ Հարությունյան

    Դատական համակարգում դեռևս լուրջ խնդիրներ և մարտահրավերներ կան, թեև կա նաև բարեփոխումների գործընթաց։ Այդ բարեփոխումները, սակայն, շոշափելի արդյունք չեն տալիս։ Այս մասին հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերի փորձագետ Հասմիկ Հարությունյանը՝ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հետ անցկացված հարցազրույցում՝ անդրադառնալով դատական համակարգի անկախության և դատարանների ու դատավորների նկատմամբ հանրային վստահության մասին հարցին։ Հասմիկ

    May 12, 2025
  • Binance-ը հայտարարում է Հայաստանում լրագրողական մրցույթի անցկացման մասին

    Աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթային բորսայի առաջատար բլոկչեյն էկոհամակարգը Binance-ը՝ Web3 Armenia-ի, Հայաստանի տնտեսական լրագրողների ակումբի և Հայաստանի Հանրային լրագրության ակումբի աջակցությամբ, հայտարարում է «CryptoScope. հայացք ֆինանսների ապագային» լրագրողական մրցույթի մեկնարկի մասին։ Մրցույթի նպատակն է բարելավել կրիպտոարժույթներին, բլոկչեյնին և Web3 տեխնոլոգիաներին վերաբերող թեմաների լուսաբանման որակը և մակարդակը, ինչպես նաև նպաստել լայն լսարանի շրջանում կրիպտոգրագիտության ամրապնդմանը: Այս նախաձեռնությունը

    May 8, 2025

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին

Այլ նախագծեր

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend