- Հունիսի 21, 2021
- Բաժին.
Ծրագրի անվանում՝ Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ
Իրականացնող, գործընկեր կազմակերպություններ՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակ, Հանրային լրագրության ակումբ
Ծրագրի աջակից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Ծրագրի ժամկետներ՝ 2021 թ․ մայիս – 2021 թ․ դեկտեմբեր
Բյուջեն՝ 44.860 եվրո
Ծրագրի նպատակն է ստեղծել մեդիագրագետ հասարակություն և նվազագույնի հասցնել ապատեղեկատվության պատճառած վնասը մեծահասակների շրջանում` մեդիակրթության, իրազեկվածության բարձրացման և կարողությունների զարգացման միջոցով:
Տարբեր գործողությունների միջոցով ծրագիրը կնպաստի Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերի 35-65 տարեկան մեծահասակների մեդիագրագիտության բարձրացմանը: Ծրագրի թիրախային խմբի ընտրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ երիտասարդները հակված են ունենալ մեդիագրագիտության ավելի բարձր մակարդակ և ավելի շատ հնարավորություններ են ստանում կատարելագործելու իրենց հմտությունները, քան մեծահասակները:
Ծրագրի թիրախային խմբում նաև այն մարդիկ են, ովքեր հասարակության մեջ իրենց սոցիալական անապահով դիրքի պատճառով ունեն միայն սահմանափակ հասանելիություն արժանահավատ նորություններին, նորությունների վերլուծությանը: Արդյունքում, նրանք չեն կարողանում ընկալել տեղական և համաշխարհային իրադարձություններն ու զարգացումներն ամբողջությամբ և իրենց բարդությամբ, ինչը, խոցելի է դարձնում նրանց՝ ապատեղեկատվության տարածման համատեքսոոմ։
Ծրագրի շրջանակումարդյունքում կվերապատրաստվեն ավելի քան 150 մեծահասակներ Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերից , իսկ շուրջ 650-ը հասանելիություն կունենան հանրային միջոցառումներին, ինչպես նաև ծրագրի շրջանակում ստեղծված մեդիագրագիտության կարողություններին խթանող ռեսուրսներին:
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը, որպես ծրագիրն իրականացնող կազմակերպություն պատասխանատու է ծրագրի կրթական և իրազեկման միջոցառումներն իրականացնելու և մեծահասակների մեդիագրագիտության կարիքների գնահատման համար։
ՀԼԱ-ն, որպես ծրագրի գործընկեր պատասխանատու է հետևյալի համար՝ մեդիագրագիտության կրթական գործիքների մշակում (սեղանի խաղ, իրազեկման տեսահոլովակներ, տպագրական նյութեր), կրթական և իրազեկման միջոցառումների իրականացում, իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջամտություններ (փաստերի ստուգման նյութերի հրապարակում, մեդիագրագիտության մարզային միջոցառումներում և հանրային քննարկումներ):