Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ

Ծրագրի անվանում: «Տեղեկատվության մատչելիություն. Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ»
Ծրագրի իրականացնողներ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կոալիցիա
Ծրագրի ժամկետներ: 2019 թվականի օգոստոսի 15-ից 2020 թվականի հոկտեմբերի 31
Ծրագրի աջակից: Հայաստանում ԱՄՆ դեսպանություն
«Տեղեկատվության մատչելիություն. Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ներկայիս իշխանությունների կողմից տեղեկատվության մատչելիության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև երիտասարդությանը զինել գործնական գիտելիքներով և հմտություններով՝ իրացնելու ակտիվ քաղաքացու վերահսկողության իրենց դերը:
Ծրագրի նպատակներն են.
– կարողությունների զարգացում. պետական պաշտոնյաների գիտելիքների և հմտությունների կատարելագործում տեղեկատվության ազատության օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ,
– երիտասարդությանը զինել տեղեկատվության մատչելիության և փաստերի ստուգման գործնական գիտելիքներով և հմտություններով՝ Հայաստանում կառավարությանը վերահսկելու և գրագետ կարծիք ձևավորելու նպատակով,
– բարելավել հանրային տեղեկատվության հոսքն ու որակը:
Նորություններ
-
Տրավմա և դիմացկունություն․ սեմինար լրագրողների համար
Գրանցվել՝ այստեղ։ Ի՞նչ է տրավման, ի՞նչ ազդեցություն ունի այն մարդկանց վրա։ Ինչպե՞ս էթիկապես գրագետ և հնարավորինս անվտանգ հաղորդակցվել խոցելի աղբյուրների հետ։ Ինչպե՞ս համայնքային, հավաքական տրավմայի մասին պատմելիս կողմնորոշվել և ճիշտ ընտրություն կատարել մարդկային պատմությունների միջև։ Ինքնախնամք՝ մինչ տրավմատիկ հանձարարությունների կատարումը․ ինչպե՞ս նախապատրաստվել։ Ինչպե՞ս առավել կարեկցող գործընկեր լինել։ Ինչպե՞ս հաղթահարել տրավմատիկ պատկերներն ու առցանց բռնությունը։ Կորոնավիրուսային
Փետրվարի 25, 2021 -
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցի ուղղությամբ նպատակաուղղված հարձակում երթի ժամանակ
24 փետրվարի, 2021թ․, Երևան Երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանում ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ նպատակաուղղված հարձակում է իրականացվել իրադարձությունները լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների վրա։ Նկատելով վերջիններիս, ցուցարարների մի խումբ վիրավորել և հայհոյել է նրանց, սպառնացել, որ ռադիոկայանը փակելու են։ Ապա այդ մարդիկ հարվածներ են հասցրել լրագրող Արտակ Խուլյանին ու օպերատոր Կարեն Չիլինգարյանին, վնասել
Փետրվարի 24, 2021 -
Մեդիագրագիտության և քննադատական մտածողության կարևորությունը
Որքա՞ն ժամանակ են իմ աշակերտներն ու երեխաները անցկացնում ամեն օր մեդիայի հետ։ Ո՞րն է նրանց և մեդիայի միջև եղած կապը։ Ի՞նչ է մեդիագրագիտությունը։ Ինչպե՞ս դառնալ ավելի մեդիագրագետ մեդիա սպառող և մեդիա ստեղծող։ Ինչպե՞ս երեխաներին սովորեցնել կանխամտածված և գրագետ ընտրություն կատարել մեդիաբովանդակության հսկայական հոսքի մեջ։ Մեր օրերում սրանք արդիական և հաճախ անհանգստացնող հարցեր են՝ ուսուցիչների, դասավանդողների
Փետրվարի 22, 2021 -
Առաջին օգնության դասընթաց՝ մեդիա աշխատողների համար
Գրանցվել՝ այստեղ։ Առաջին օգնության և դրա կարևորության մասին լսել ենք բոլորս, բայց արդյոք կարողանու՞մ ենք ճիշտ օգտագործել «ոսկե ժամն» ու ցուցաբերել այդ օգնությունը իրական կյանքում՝ արտակարգ իրավիճակներում։ Երբևէ փորձե՞լ ենք ստուգել մեր կարողությունները, երբևէ հաջողվե՞լ է գործնականում կիրառել դրանք և կյանքեր փրկել ։ Արտակարգ իրավիճակների ժամանակ դրսևորվող վարքը հնարավոր է մարզել։ Մենք կարո՛ղ ենք կյանքեր
Փետրվարի 19, 2021 -
ԶԼՄ-ների և ՔՀԿ-ների հայտարարությունը պետական և ՏԻՄ ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանելու վերաբերյալ
18 փետրվարի, 2021թ․, Երևան Երեկ՝ փետրվարի 17-ին, պաշտոնական «edraft.am» կայքում հանրային քննարկման է դրվել ՀՀ դատախազության մշակած և Արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 հազարից 500 հազար դրամի չափով: Իսկ եթե
Փետրվարի 18, 2021
Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին
Այլ նախագծեր
-
COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն
Փետրվարի 6, 2021 -
Հայաստանի երիտասարդների հզորացում
Հունվարի 26, 2021