Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը իրականացրեց «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագիծը։
Նախագծի նպատակն էր Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրը բարելավելու ուղղությամբ գաղափարներ առաջարկելուն և իրականացնելուն։ Ձևավավորել պատասխանատվության զգացում համայնքի նկատմամբ, նախաձեռնողականություն, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողություններ։
Նախագծի շրջանակում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների 8-11-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին շարադրությունների մրցույթի` գրելով իրենց համայնքում ցանկալի փոփոխությունների կամ նախաձեռնությունների մասին։ Մրցույթի արդյունքում անկախ ժյուրիի կողմից յուրաքանչյուր վարչական շրջանի համար ընտրվեց եղած առաջարկներից մեկական լավագույն գաղափար, և լավագույնը համարված գաղափարների շուրջ ստեղծվեցին իրականացնող խմբեր` կյանքի կոչելով երեխաների գաղափարները։
Նախագիծը սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին և իրականացվել է ութ ամիսների ընթացքում։
Նախագծի հիմնական փուլերն էին․
– Շարադրությունների մրցույթ
– Վարպետաց դասեր ստեղծագործ և հետաքրքիր գաղափարներ առաջարկելու և ներկայացնելու վերաբերյալ
– Վերապատրաստում ընտրված գաղափարների շուրջ ստեղծված իրականացնող խմբերի համար
– Գաղափարների իրականացում
Նորություններ
-
«Հայաստանում ընտրովի արդարադատությունն անպատժելիության հետևանք է»․ Անի Չատինյան
Հայաստանի Հանրապետությունում կա ընտրովի արդարադատություն։ Դա տեսանելի է տարբեր բնագավառներում՝ և քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով, և խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, և հիմնարար իրավունքների խախտումների գործերով։ Այս մասին Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։ «Մինչդեռ օրենսդրությունը, կոնվենցիաները, պրակտիկան և, առհասարակ, արդարադատության իրականացման
June 3, 2025 -
Կամավորական աշխատանքի հնարավորություն՝ Հանրային լրագրության ակումբում
Հանրային լրագրության ակումբը փնտրում է կամավոր՝ միանալու մեր թիմին և աջակցելու կազմակերպության ծրագրերի իրականացմանը՝ բովանդակային և տեխնիկական հարցերում։ Եթե ցանկանում եք ձեռք բերել նոր փորձ, զարգացնել ձեր հմտությունները մեդիայի, սոցիալական մեդիայի և ծրագրերի համակարգման ոլորտներում, ապա հրավիրում ենք միանալ Հանրային լրագրության ակումբի թիմին՝ որպես կամավոր։ Ի՞նչ կտա Ձեզ կամավորությունը ՀԼԱ-ում Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն։
June 2, 2025 -
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեման դառնալու է ընդդիմության և իշխանության նախընտրական քարոզչության մի մասը․ Միհրան Բուլղադարյան
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՀՀ դատախազությունը հետաձգում էր նիստերը, որպեսզի հասկանա, թե այն որ գործի վրա ինչ ազդեցություն է ունենալու։ Այս մասին Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված հարցազրույցի ժամանակ ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Միհրան Բուլղադարյանը։ Հիշեցնենք, որ ՍԴ-ն ապրիլի 16-ին սահմանադրական էր ճանաչել «Ապօրինի
May 30, 2025 -
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ հայտարարություն
2025 թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (հետայսու տեքստում՝ Նախագիծ), որով առաջարկվում է գումարի վճարման դիմաց ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնել օրենքով սահմանված 24 ամսից կարճ ժամանակահատված՝ նախատեսելով 1 ամիս ծառայության
May 29, 2025 -
Ո՞վ է մշակում Սահմանադրության նոր տեքստը, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նիստեր չի հրավիրում
«Ի՞նչը պետք է հակասի Սահմանադրությանը Խաղաղության համաձայնագրում, բացառությամբ, օրինակ, եթե այդ համաձայնագրում նախատեսված չլինեն այնպիսի դրույթներ, որոնք ինքնիշխանության կորուստ կամ նվազեցում են նախատեսում»,- Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ստորագրումից հետո «եթե ՀՀ ՍԴ-ն որոշի, որ Խաղաղության համաձայնագիրը հակասահմանադրական է, ինքը սահմանադրական
May 27, 2025
Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին
Այլ նախագծեր
-
Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում
Ծրագրի անվանում` Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում Ծրագրի ֆինանսավորում՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Փոխակերպման խթանման ծրագիր (Transformation Promotion Programme) Առաջնորդող կազմակերպություն՝ EUROPEUM Եվրոպական քաղաքականության ինստիտուտ Գործընկեր՝ Հանրային լրագրության ակումբ Ծրագիրը միտված է Հայաստանի սոցիալական մեդիայում Եվրոպական միության և ԵՄ ընդլայնման
April 16, 2025 -
Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ
Ծրագրի անվանում՝ «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» Ծրագրի ֆինանսավորում՝ Եվրոպական միություն Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ Ծրագրի գործընկերներներ՝«Սոցիալական արդարություն» ՀԿ և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում Տևողություն՝ Փետրվար, 2025 թ․ – Հունիս, 2025 թ․ Բյուջե՝ 9,000 եվրո Ծրագրի ամփոփ նկարագրություն Ծրագիրը
February 18, 2025