Սոցիալական ձեռներեցություն․ Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագիր
Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 7 սոցիալական ձեռներեց մեկ լրագրողի ուղեկցությամբ ս․թ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանից չորսօրյա այցով կմեկնի Թուրքիա՝ ուսումնասիրելու հարեւան երկրում սոցիալական ձեռներեցության ոլորտի զարգացումները, մասնակցելու կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպումների, ինչպես նաեւ ձեռք բերելու գործընկերային կապեր։
Հանրային լրագրության ակումբը` Թուրքիայում իր գործընկերներ ՏԵՊԱՎ-ի (Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ) եւ Միկադո Քընսալթինգի հետ համատեղ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհներիշրջանակում իրականացնում են Հայաստանի և Թուրքիայի սոցիալ ձեռներեցներին և սոցիալական ձեռներեցության զարգացմանն ուղղված առաջին փոխանակման ծրագիրը:
Ծրագրի նպատակն է` կամրջել Հայաստանում եւ Թուրքիայում սոցիալական ձեռներեցներին` նախաձեռնելով երկու հարևան երկրների սոցիալական ձեռներեցների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծմանն ուղղված միջոցառումներ, նպաստելով գիտելիքների փոխանակմանն ու խթանելով տարածաշրջանում սոցիալական ձեռներեցության զարգացումն ու ոլորտի վերաբերյալ լուսաբանումը։
Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագիրը մասնավորապես ներառում է՝
- Ուսումնական այցեր Թուրքիայի հաջողակ սոցիալական ձեռնարկություններ,
- Այցելություն Աշոկա Թուրքիա հիմնադրամ և Իմփաքթ Հաբ,
- Գործնական կապեր հաստատելու նպատակով կազմակերպված ընդունելություն,
- Կարողությունների զարգացման դասընթաց Միկադո Քընսալթինգի աջակցությամբ: Թեմատիկ հիմնական ուղղություններն են՝ սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը: Դասընթացը վարելու են Միկադո Քընսալթինգի եւ Աշոկա Թուրքիայի մասնագետները:
Ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին.
- Հմտանալու սոցիալական ազդեցությունը չափելու եւ այդ ազդեցության չափման գործիքներն ու մեխանիզմները կիրառելու գործում:
- Ստեղծելու գործնական ու մասնագիտական կապեր:
- Ուսումնասիրելու և դիտարկելու Թուրքիայի և Հայաստանի սոցիալական ձեռներեցների ձեռքբերումները:
- Փոխանակելու սոցիալական ձեռներեցության ոլորտում երկու երկրների փորձը, քննարկելու մարտահրավերները և հաջողության հասնելու ճանապարհներն ու մեթոդները:
- Կառուցելու երկու երկրների սոցիալական ձեռներեցների միջեւ գործըկերային ցանց, խթանելու երկու երկրների սոցիալական ձեռներեցության ոլորտների միջև համագործակցությունը:
Սոցիալական ձեռներեցություն․ Հայաստան–Թուրքիա փոխանակման ծրագրինմասնակցելու նպատակով հայտարարված մրցույթին դիմելու համար ուղարկե՛քդիմում հայտը մինչև 2017 թ. նոյեմբերի 5-ը ներառյալ:
Հանրային լրագրության մասին
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին:
Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը:
ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:
ՏԵՊԱՎ–ի մասին
«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա):
ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ:
ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:
Միկադո Քընսալթինգի մասին
Միկադոն սոցիալական ձեռնարկություն է, հիմնադրվել է 2007 թ.-ի սեպտեմբերին: Այն նպատակաուղղված է ծառայելու կայուն զարգացմանը եւ նորարարական մոդելների եւ լուծումների մշակման միջոցով սոցիալական ազդեցություն գործելու: Միկադոն ձգտում է քաղաքացիական հասարակության, ակադեմիական, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ լայն համագործակցության՝ բազմակողմանի զարգացման նպատակով:
Սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը Միկադոյի հիմնական սյուներն են: Բոլոր ծրագրերի համար մշակվում են մոնիթորինգի եւ գնահատման մեխանիզմներ, եւ չափվում է սոցիալական ազդեցությունը:
Տարբեր ընկերությունների, գիտական հաստատությունների եւ ՀԿ-ների հետ համագործակցությամբ մշակված Միկադոյի բազմաթիվ ծրագրեր արժանացել են զանազան մրցանակների: