Սեդա Մուրադյան
- July 29, 2019
- Category: Թիմ
Հանրային լրագրության ակումբի համահիմնադիր, «Մեդիա կենտրոն» ծրագրի ղեկավար և «MyNews» խաղաֆիկացված, հանրային լրագրության համար ստեղծված կայքի եւ գաղափարի հեղինակ-հիմնադիրը:
Որպես հեռուստալրագրող, լրատվական ծրագրերի մեկնաբան և խմբագիր` սկսել է աշխատել «Ա1+» հեռուստաընկերությունում 1996-ից: Աշխատանքային տարիների ընթացքում հասցրել է անցնել մասնագիտական վերապատրաստումներ` Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում և այլ եվրոպական երկրներում:
2002-2005 թթ. նա աշխատել է Կովկասի ինստիտուտում` որպես լրատվական ծրագրերի պատասխանատու, իսկ 2005-ից Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավարն է:
2010-2011 թթ. «Knight» հիմնադրամի կրթաթոշակով ուսումնառություն է անցել ԱՄՆ Սթենֆորդ համալսարանում:
Մի շարք փաստագրական ֆիլմերի հեղինակ է, որոնցից մեկը` «Տնից տուն» ֆիլմը (1998), մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների: