Խանում Գևորգյան

Խանում Գևորգյանը Հանրային լրագրության ակումբի Ծրագրերի ղեկավարն է։

Դեռևս 2013 թվականից նա ակտիվորեն մասնակցել է համայնքային զարգացման բազմաթիվ ծրագրերի, անդամակցել մի շարք հասարակական կազմակերպությունների և նախագծերի, որոնք զբաղվում են համայնքների զարգացմամբ, քաղաքական մասնակցության բարձրացմամբ, երիտասարդական աշխատանքով և այլն։ 2018 թվականից ի վեր աշխատել է տարբեր կազմակերպություններում՝ որպես հաղորդակցման մասնագետ՝ և՛ հասարակական, և՛ գործարարական ոլորտներում։

Խանումն ունի հինգ տարվա աշխատանքային փորձ ծրագրերի կազմակերպման և/կամ ղեկավարման ոլորտներում։ 2019-2021 թթ․ աշխատել է Հայաստանում միջազգային կրթության Ամերիկյան խորհուրդների հետ՝ որպես ՖԼԵՔՍ շրջանավարտների համակարգող, այնուհետև շարունակել է աշխատանքը Ֆինլանդիայի Տամպերեի համալսարանի Գիտության, տեխնոլոգիայի և նախաձեռնութունների կենտրոնում (TaSTI)՝ որպես Հետազոտող և ծրագրերի համակարգող։ Միևնույն ժամանակ նա նաև համաղեկավարել է այլ նախաձեռնություններ աշխատանքային շրջանակներից դուրս։

Ի հավելում, Խանումը նաև ունեցել է աշխատանքային համագործակցություններ Եվրոպայի խորհրդի (CoE), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հետ։

Նա Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) «Անգլերեն և հաղորդակցության» և Տամպերեի համալսարանի «Առաջնորդություն հանուն փոփոխության՝ Եվրոպական և գլոբալ քաղաքականության» բաժնի շրջանավարտ է։



Share via
Send this to a friend