- Մարտի 8, 2020
- Բաժին.
Աննա Աքելյանը «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-թարգմանիչն է:
Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանը, Միջմշակութային հաղորդակցություն և լեզվաբանություն ֆակուլտետը: Այնուհետև սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» բաժնում և ստացել մագիստրոսի աստիճան:
2011թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական: Հետագայում աշխատանքային գործունեությունը շարունակել է Հայաստանի համայնքների միությունում՝ որպես նախագահի օգնական: Համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ` որպես թարգմանիչ:
2016 թ. ապրիլից միացել է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությանը: