- Մարտի 8, 2020
- Բաժին.
Լիլիթ Այվազյանը «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-թարգմանիչն է:
Ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Անգլերեն և Հաղորդակցություն բաժինը, ստացել բակալավրի աստիճան:
2018 թվականից աշխատել է Քոլսոն երիտասարդական կենտրոնում՝ որպես ծրագրի օգնական: Համագործակցել է Արարատի համայնքապետարանի և տարբեր կազմակերպությունների հետ` որպես ծրագրային օգնական և թարգմանիչ:
Մասնակցել է մի շարք միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրերի, այդ թվում Եվրոպայի խորհրդի Եվրոպական Երիտասարդական կենտրոնի, Ֆրանկո-գերմանական երիտասարդական գրասենյակի և այլ կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի շրջանակներում։
2021 թ. հոկտեմբերից միացել է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությանը: