Մարիամ Վարդանյան

Մարիամ Վարդանյանը Հանրային լրագրության ակումբի Ծրագրերի ղեկավարն է։ 

Մարիամը միացել է Հանրային լրագրության ակումբի թիմին 2024 թվականի հուլիսին: Նա ունի ավելի քան 15 տարվա փորձ մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանման ոլորտում՝ աշխատելով տարբեր նախաձեռնությունների շրջանակներում։

2008-2018 թվականներին նա ղեկավարել է ռազմավարական դատավարությունների և իրավական ծրագրեր «Բաց հասարակության հիմնադրամներ, Հայաստան» կազմակերպությունում, որտեղ նա համակարգել է դրամաշնորհներ, կազմակերպել համաժողովներ և համակարգել բարձր ազդեցություն ունեցող դատավարություններ, որոնք նպաստել են դրական փոփոխությունների իրականացմանը։

2018-2023 թվականներին Մարիամն աշխատել է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ում որպես Ծրագրերի համակարգող՝ կենտրոնանալով մարդու իրավունքների պաշտպանության և առաջխաղացման, ինչպես նաև կազմակերպության ֆոնդահայթայթման վրա։

Մարիամն ունի իրավաբանական կրթություն, որը ստացել Ս․Պետերբուրգի պետական համալսարանում և Ս․Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի ինստիտուտում։ Նա նաև ունի հատուկ կրթություն մարդու իրավունքների ոլորտում, որը ստացել է Մարդու իրավունքերի բարձրագույն դպրոցում՝ կազմակերպած Վարշավայի Մարդու իրավունքերի հելսինկյան հիմնադրամի կողմից։



Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend