Սոֆի Թովմասյան

Սոֆի Թովմասյանը մասնագիտությամբ լրագրող է, ՀԼԱ թիմին միացել է 2020թ-ի սեպտեմբերին։

Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Այժմ կրթությունը շարունակում է նույն ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրում։

2019-2020թթ․ Սոֆին աշխատել է «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ում՝ որպես լրագրող։ 2019թ․-ից թղթակցում է Ampop.am առցանց պարբերականին։ Բացի այդ, համագործակցում է նաև տպագիր և առցանց մի շարք այլ լրատվամիջոցների հետ։

Նա մասնակցել է մասնագիտական և ոչ մասնագիտական դասընթացների, կամավորական, ինչպես նաև՝ երիտասարդական փոխանակման մի շարք ծրագրերի՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ արտերկրում։



Share via
Send this to a friend