Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության և խաղաղության ամրապնդման գործիքի» շրջանակներում: Ծրագրի երկրորդ փուլը հիմնված է 2014-2015թթ. իրականացված առաջին փուլի արդյունքների վրա:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է իրականացնել տնտեսական, մշակութային, կրթական և հանրային իրազեկման տարաբնույթ գործողություններ` ամրապնդելով հասարակության տարբեր խմբերի միջև տեղեկատվական հոսքերը, հաղորդակցությունը և կապերի հաստատումը։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագիրը մեկնարկել է 2016 թ.-ի ապրիլին, տևողությունն է տասնվեց ամիս, ընդհանուր բյուջեն` մեկ ու կես միլիոն եվրո։

Ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունները կիրականացվեն տարբեր ոլորտներում` գործարարության, քաղաքականության մշակման, մշակույթի, կրթության, մեդիայի և երիտասարդության ասպարեզներում: Ծրագիրը կտրամադրի ճանապարհորդական և կրթաթոշակների հնարավորություն հասարակության տարբեր խմբերի համար: Կիրականացվեն զանազան գործողություններ՝ այդ թվում. սեմինարներ և դասընթացներ երիտասարդների համար, ճարտարապետների և ձեռնարկատերերի փոխայցելություններ, գործարար և տնտեսական հնարավորությունների հետազոտություն, մեդիա հետազոտություն, ծրագրեր ուղղված գյուղատնտեսական գործարարության, երիտասարդության և համայնքային զարգացման խթանմանը, ինչպես նաև քաղաքականության մշակմանը:

Ծրագրի կարևորագույն բաղադրիչն է համընդգրկունությունը, այն է` երկխոսության գործընթացում նոր դերակատարների ներգրավումը: Այս նպատակով կոնսորցիումը կշարունակի դրամաշնորհային աջակցության ծրագրային մասը՝, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց գաղափարները` այդ կերպ նպաստելով ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և ակնկալվող արդյունքների բազմապատկմանը:

Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել [email protected] հասցեով:

 

Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին 1-ին փուլ

Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը մեկնարկել է 2014-ի հունվարին: Տևողությունն է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն` երկու միլիոն Եվրո։ Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության «Կայունության գործիք» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ  տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամըԵվրասիա համագործակցություն հիմնադրամը,  Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու ՔյուլթյուրըՏնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամըՀելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագրի շրջանակներում իրականացվել են հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագիրը նախատեսել է նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն,  հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։

Ծրագրի շրջանակներում անհատները և կազմակերպությունները հնարավորություն են ունեցել առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով:  Դրամաշնորհների մրցույթը հայտարարվել է 2014-ի ապրիլ ամսվա ընթացքում:

Ծրագրի արդյունքները պարբերաբար ներկայացվել են հանրությանը եռալեզու կայքիմիջոցով,  որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
[email protected]

Share via
Send this to a friend