- մեր աջակիցները
2026. Նոր ժողովրդավարություն հիմնադրամ
Նոր ժողովրդավարություն հիմնադրամ-ի ֆինանսական աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը իրականացնում է Կամուրջ-Հարաբերությունների կառուցում և ներառական երկխոսություն՝ իրական կարեկցանքի հիմքով ծրագիրը՝ International Alert, LIVKOM կազմակերպությունների հետ գործընկերությամբ։
Ծրագրի իրականացման ամսաթիվ՝ 2026 թվականի հունվար-դեկտեմբեր։
2026. Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ նախաձեռնել է ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն ծրագիրը։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել է երկօրյա սեմինար` Հայաստանի 10 -ը ԶԼՄ -ներ ներկայացնող 11 լրագրողների համար: Մասնակից լրագրողների կողմից պատրաստվել են թեմային առնչվող փաստահեն մեդիա բովանդակություն։
Ծրագրի իրականացման ամսաթիվ՝ 2026 թվականի հունվար-օգոստոս։
2026. Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ-ի հետ գործընկերությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության նախաձեռնության» մաս, Հանրային լրագրության ակումբը իրականացրել է Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար ծրագիրը։
Ծրագրի իրականացման ժամանակահատված՝ 2026 թվականի հունվար-մայիս։
2025-2026․ «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագիր, Գերմանական «Մարշալ» հիմնադրամ (ԱՄՆ)
Հանրային լրագրության ակումբն իրականացնում է «Հայաստանում ժողովրդավարական դիմակայության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» ծրագիրը՝ «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագիր, Գերմանական «Մարշալ» հիմնադրամ (ԱՄՆ) աջակցությամբ։
2025․ Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Էստոնիայի փորձի կիրառմամբ ապատեղեկատվության ուսումնասիրություն և հակազդում Հայաստանում` 2026 թ․ ընտրություններին ընդառաջ» ծրագիրը՝ Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
2025․ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում» ծրագիրը՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Փոխակերպման խթանման ծրագրով (Transformation Promotion Programme) տրամադրված դրամաշնորհի շրջանակում։ Ծրագրի առաջնորդող կազմակերպությունը EUROPEUM Եվրոպական քաղաքականության ինստիտուտն էր։
2025․ Եվրոպական միություն
2025 թ․ փետրվար-հուլիս ամիսներին Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի գործընկերներն են «Սոցիալական արդարություն» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ները` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#JUREMONIA www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։
2023-2026. Եվրոպական հանձնաժողով
2023 թ․ մայիսից ի վեր Հանրային լրագրության ակումբն իրականացնում է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագիրը՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի գործընկերն է International Alert կազմակերպությունը։ Ծրագիրը նախատեսված է մինչև 2026 թ․ մայիս։
2021-2025. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
2021 թ․ դեկտեմբերից Հանրային լրագրության ակումբը 3 փուլով իրականացրել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրը՝ ԲՀՀ-Հայաստանի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) ֆինանսական աջակցությամբ։
Ծրագիրն իրականացվել է մինչև 2025 թ․ փետրվար՝ սկզբում ԲՀՀ Հայաստանի, 2022-ից՝ ԺԶՀ-ի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն էին Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
2013-2025. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
2013 թ․ մարտից մինչև 2025 թ․ հունիս Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Մեդիա կենտրոն» ծրագիրը՝ ԲՀՀ-Հայաստանի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) ֆինանսական աջակցությամբ։
2024-2025. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
2024 թ․ հոկտեմբերից մինչև 2025 թ․ հունվար Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Ապատեղեկատվության դեմ պայքար և ժողովրդավարության հզորացում՝ տեղեկատվության բարեվարքության միջոցով» ծրագիրը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
Ծրագիրը նախատեսված էր մինչև 2025 թ․ սեպտեմբեր, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն՝ ծրագիրը դադարեցվել է։
2024-2025․ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ)
2024 թ․ հունվարից մինչև 2025 թ․ հունվար Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագիծը, որը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի մի մասն էր։ Ծրագրի առաջնորդող կառույցը «Ինտերնյուսը Հայաստանում» միջազգային կազմակերպությունն էր։
Ծրագիրը նախատեսված էր մինչև 2025 թ․ դեկտեմբեր, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն՝ ծրագիրը դադարեցվել է։
2023-2024․ Եվրոպական միություն
Հանրային լրագրության ակումբն իրականացրել է ««Առցանց կենդանաբանական այգի» մանկական գրքի եւ դասվանդողների համար մեդիագրագիտության ուղեցույցի տեղայնացում և թարգմանություն» ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
2023-2024․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
2023 թ․ հոկտեմբերից մինչև 2024 թ․ դեկտեմբեր Հանրային լրագրության ակումբը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, իրականացրել է «Hack2Check. Մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագիրը՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի գործընկերներն էին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իր Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններով։
2014-2024․ Եվրոպական միություն
2014 թվականից ի վեր Հանրային լրագրության ակումբը եղել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մասնակից։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ծրագիրը 3 փուլով իրականացվել է Հայաստանի և Թուրքիայի 8 կազմակերպություններից բաղկացած Կոնսորցիումի կողմից, որի առաջատար կառույցը եղել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը։
Ծրագիրն իրականացրած կազմակերպություններն են՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Սիվիլիթաս հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային քաղաքականությունների կենտրոնը՝ Հայաստանից և Անադոլու Կուլտուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (TEPAV), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (hCa)և Հրանտ Դինք հիմնադրամը` Թուրքիայից:
2023 թ․ հունվարի 1-ից մինչև 2024 թ․ դեկտեմբերի 31-ը նույն Կոնսորցիումի կողմից իրականացվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. արագ արձագանքում» ծրագիրը։
2023-2024․ Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ
2023 թ․ նոյեմբերի 1-ից մինչև 2024 թ․ հունվարի 31-ը Հանրային լրագրության ակումբը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, իրականացրել է «Աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա բովանդակություն ստեղծողներին» ծրագիրը՝ Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
2022-2023. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
2022 թ․ հոկտեմբերից մինչև 2023 թ․ հոկտեմբեր Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» ծրագիրը՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի գործընկերներն են եղել՝ «Քայլ առ քայլ» հիմնադրամ, «Կրթական ակադեմիա» ընկերություն, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ, «Հեքիաթերեն» ինտերակտիվ թատրոն:
2021-2023․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
2021 թ․ նոյեմբերի 1-ից մինչև 2023 թ․ հունիսի 30-ը Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագիրը՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։
2021-2022. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
2021 թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թ․ հունիսի 30-ը Հանրային լրագրության ակումբը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ, իրականացրել է «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագիրը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
2021-2022. Միջազգային հանրապետական ինստիտուտ
2021 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թ․ հունվարի 31-ը Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Covid-19 անդրադարձում» ծրագիրը՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ։
2021-2022․ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն
2021 թ․ հունիսից մինչև 2022 թ․ հունիս Հանրային լրագրության ակումբը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Պրիզմա» հետազոտական ընկերության, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ ստեղծելով «Աշխատանքային իրավունքներ» կոնսորցիումը, իրականացրել է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիրը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։
Այն «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի մաս է կազմել, որն էլ իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ), «Սոցիես» փորձագիտական կենտրոն ՀԿ-ի (Սոցիես), «Բուն TV» հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» ՀԿ-ի կազմած կոնսորցիումի կողմից։
2021․ Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատուն / Լիտվայի զարգացման համագործակցություն
2021 թ․ հուլիս-հոկտեմբերին Հանրային լրագրության ակումբն իրականացրել է « Մարզային ՔՀԿ- ներն ընդդեմ ապատեղեկատվության » ծրագիրը՝ Հայաստանում Լիտվայի դեսպանատան (Լիտվայի զարգացման գործակալություն) ֆինանսական աջակցությամբ։
2020-2021․ Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ
2020 թ. դեկտեմբեր 31-ից մինչև 2021 թ․ մայիս 31-ը Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Արագ արձագանքման հիմնադրամ նախաձեռնություն» ծրագիրը ՝ Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում ձևավորվել է համակարգող Կոնսորցիում, որի կազմում են եղել՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը , Երևանի մամուլի ակումբը , Ինֆորմացիայի ազատության կենտրոնը , Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը:
2020-2021. Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
2020-2021 թթ․ Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Կովիդ-19. արագ արձագանքում» ծրագիրը՝ Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստանի ֆինանսական աջակցությամբ։
2020. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
2020 թ․ հունվար-հոկտեմբերին Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների՝ փաստերի ստուգման կարողությունների զարգացում» ծրագիրը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
2019-2020.Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
2019 թ․ օգոստոսի 15-ից 2020 թ․ հոկտեմբերի 31-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կոալիցիան իրականացրել է «Տեղեկատվության մատչելիություն. Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագիրը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
2019-2020. «Սևծովյան վստահություն»
2019 թ․ հունիսից մինչև 2020 թ․ ապրիլ Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Փաստերի ստուգման ցանցի ստեղծում» ծրագիրը՝ Գերմանական «Մարշալ» հիմնադրամի «Սևծովյան վստահություն» նախագծի ֆինանսական աջակցությամբ։
2018-2020. Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Մարդու իրավունքները Հայաստանում» նախագիծը՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։
2018-2019. Եվրոպական միություն
Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Չլսված ձայներ» նախագիծը, որն International Alert կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մի մասն էր։
Ծրագիրը ֆինանսավորվում էր Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
2017-2019. Եվրոպական միություն, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
Հանրային լրագրության ակումբը, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ, իրականացրել է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագիրը՝ Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։
2015. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
Հանրային լրագրության ակումբը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (TEPAV) իրականացրել են «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
2015. Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը պատրաստում է վավերագրական ֆիլմ, որը կներկայացնի հունիսի 23-ի (2015թ.) դեպքերը: Ֆիլմը պատմում է ոստիկանների` Բաղրամյան պողոտան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարներից ազատելու գործողությունների ու այդ օրվա զարգացումների մասին: Ֆիլմի հիմքում ցույցի մասնակիցների, իրավապաշտպանների հետ հարզացրույցներն են և արխիվային նյութերը:
2015. Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը մեկնարկում է «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրը բարելավելու ուղղությամբ գաղափարներ առաջարկելուն և իրականացնելուն։ Ձևավավորել պատասխանատվության զգացում համայնքի նկատմամբ, նախաձեռնողականություն, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողություններ։
2015 – 2016. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ Հանրային լրագրության ակումբն իրականացնում է «Մեդիա կենտրոն» նախագծի նոր փուլը:
2013 – 2014. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ Հանրային լրագրության ակումբն իրականացրել է «Մեդիա կենտրոն» նախագիծը:
2013. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն
2013-ի ապրիլ-մայիս ամիսներին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանկազմակերպության կողմից ստացված դրամաշնորհի միջոցով Հանրային լրագրության ակումբը «Նոր տեխնոլոգիաներն հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագրի շրջանակում խթանել է քաղաքացիական լրագրությանը ընտրությունների լուսաբանման ընթացքում My News հեռախոսային հավելվածի միջոցով: My News հեռախոսային հավելվածում ստեղծվել է «Տեղական ընտրություններ 2013» և «Հաշմանադամություն ունեցող անձանց խնդիրները» անվամբ բաժինները: Անցկացվել է նաև երկօրյա դասընթաց, որի շրջանակում ներկայացվել է ինֆոգրաֆիկների ստեղծումը:
2013. Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչություն
2013-ի դեկտեմբերին Հանրային լրագրության ակումբը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությանդրամաշնորհի միջոցով կազմակերպել է «Հեքըթոն[ՅԱՆ] թռիչք 2013» նորարար գաղափարների, նախագծերի ու ծրագրավորման մրցույթը:
2012-2013. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիր
ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով իրականացվել է «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագիծը, որի նպատակն էր Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի խթանումը, հանրային թղթակցության, սոցիալական մեդիայի վերաբերյալ հասարակության ակտիվ անդամների գիտելիքների ընդլայնումն ու զարգացումը:
2012-2013. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության կողմից ստացված դրամաշնորհի շրջանակներում իրականացվել է «Նոր տեխնոլոգիաներն հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագիրը, որի միջոցով Հանրային լրագրության ակումբը կազմակերպել է «Իմ լուրերը» հարթակում թղթակցային 4 մրցույթ, 4 քննարկում-հանդիպում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող մասնագետների եւ լրագրողական համայնքի ներկայացուցիչների համար եւ 1 մրցույթ՝ լրատվական կայքերի համար, խոշոր դրամական պարգեւով:
«Իմ լուրերը» կայքում ընդգրկվել է նաեւ «Հարց ու պատասխան» (Q&A) բաժինը, որտեղ վեց ամիս շարունակ, ամենամսյա պարբերականությամբ հասարակության անդամներից հավաքագրվել են հարցեր՝ որոշակի թեմայի, խնդրի վերաբերյալ: Հավաքագրված հարցերը խմբավորվել են, ուղղվել համապատասխան պաշտոնյաներին, մասնագետներին եւ պատասխանները հրապարակվել են համապատասխանաբար յուրաքանչյուր հարցի ներքո:
2012. Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչություն
2012թ-ի դեկտեմբերին Հանրային լրագրության ակումբը Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի եւ Սորսիո ընկերության հետ համատեղ կազմակերպել է «Հեքըթոն[ՅԱՆ] 2012» նորարար գաղափարների, նախագծերի ու ծրագրավորման մրցույթը, որի նպատակն էր նպաստել Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: «Հեքըթոն[ՅԱՆ]2012–ը» հնարավոր է դարձել նաեւ Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի աջակցությամբ:
2012. Եվրասիա համագործակցության հիմնադրամ
«Այլընտրանքային մեդիա ռեսուրսներ» ծրագրի շրջանակում Եվրասիա համագործակցության հիմնադրամի` «Քաղաքացիական լրագրություն Ֆեյսբուք ցանցի և բջջային հեռախոսների միջոցով դեպի My News հարթակ» դրամաշնորհի միջոցով «Իմ լուրերը» հարթակի կայքում, շարժական հավելվածներում ու ֆեյսբուքյան էջում բացվել են «Նախագահական ընտրություններ 2013» բաժինները:
2012. Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչություն
2012-ի մարտ-մայիս ամիսներին ՀԼԱ-ն իրականացրել է «Մոբայլ տեխնոլոգիաները` իրազեկ ընտրությունների համար» նախագիծ, որը ֆինանսավորվել է Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչության տրամադրած դրամաշնորհի միջոցով: Այն համաֆինանսավորվել է Հանրային լրագրության ակումբի 2011-2012 թթ-ի՝ «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում:
2011-2012. Մոսկվայում Նորվեգիայի դեսպանություն
ՀԼԱ-ի 2011-2012 թթ-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով:
2011. Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչություն
Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունից ստացած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հանրային լրագրության ակումբի «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011» մրցույթը:
