2018-ին Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը հիմնադրելով՝ Սաշիկ Սուլթանյանը չէր կարող պատկերացնել, որ համայնքի խնդիրների մասին խոսելով երկու տարի անց հայտնվելու է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվելու է որպես ազգային թշնամանքի հարուցում:
Ի պաշտպանություն Սաշիկ Սուլթանյանի՝ հայտարարությամբ են հանդես եկել հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները:
Քրեական մեղադրանքը նրանք գնահատում են շինծու և անօրինական: Սա ուղղված է Սաշիկ Սուլթանյանի՝ որպես իրավապաշտպանի և մարդու իրավունքների ակտիվիստի դեմ:
Նախաքննության ընթացքում հայտարարություն էր տարածել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Պաշտպանի խոսքով՝ եթե այս հոդվածով քրեական գործ է հարուցվում, նշանակում է նախադեպ է ստեղծում հետագայի համար:
