Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով:
Բանախոսներ՝
Թագուհի Ղազարյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցություն,
Սերգեյ Մինասյան, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր,
Դավիթ Պետրոսյան, «Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոն» անկախ մտակենտրոնի համահիմնադիր և վերլուծաբան:
TRIPP (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) նախաձեռնությունը նոր իրողություններ է ձևավորում Հարավային Կովկասում՝ առաջ բերելով ինչպես տնտեսական և տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և ռազմավարական շահերի վերաբերյալ կարևոր հարցեր։
Քննարկման ընթացքում կանդրադառնանք TRIPP-ի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակությանը, Հայաստանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային կապուղիների վերաբացման հնարավոր ազդեցությանը երկրի տնտեսական զարգացման և միջազգային դիրքի վրա։
Առանձին ուշադրություն կդարձվի նախաձեռնության շուրջ առկա քաղաքական տարաձայնություններին, հայաստանյան ընդդիմության բարձրացրած մտահոգություններին, հնարավոր ռիսկերին ու մարտահրավերներին, ինչպես նաև հանրային դաշտում շրջանառվող մանիպուլյատիվ նարատիվներին։
Քննարկման ընթացքում կանդրադառնանք այս և թեմային առնչվող այլ հարցերի։
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
