Լիլիթ Ավագյան

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» ծրագրի մոդերատոր

Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Մասնագիտությամբ՝ լեզվաբան:

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: Որպես սյունակագիր՝   աշխատել է  «168 Ժամ», «Հայկական ժամանակ» թերթերում:   «Վէմ» ռադոիոկայանում  վարել «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Media.am» կայքի հեղինակներից է: Համագործակցել է MediaMax  գործակալության հետ:

Այժմ «Հետք» էլեկտրոնային թերթում վարում է հեղինակային սյունակ:

2018-ից համագործակցում է Հանրային լրագրության ակումբի հետ:



Share via
Send this to a friend